Քաղաքապետարանում բազմաթիվ հաստիքներ ավելի ցածր են վարձատրվում, քան նմանատիպ այլ հաստիքներ տարբեր պետական կառույցներում. արդեն մեկուկես տարի է անցել, բայց մենք չենք քննարկել աշխատավարձերի բարձրացման նախագիծը, սակայն սա խնդիր է, որը ծառացած է և սպասում է իր լուծմանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին Երեւանի ավագանու նիստում նշեց Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը՝ խոսելով քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու կարևորության մասին:
«Հազարավոր աշխատակիցների աշխատավարձերը չպետք է կախված լինեն նրանից, թե երկրում ինչ քաղաքական վիճակ է, թե ուղղորդված լրատվականներն ինչպես կմեկնաբանեն այդ որոշումը, չպետք է կախված լինի նրանից, թե երկում ինչ սոցիալական վիճակ է»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ աշխատավարձերը պետք է կատարվող աշխատանքին համահունչ և մրցակցային մասնավոր ոլորտի հաստատությունների համեմատ:
Էդուարդ Ավետիսյանն առաջարկեց, որ մոտ ապագայում ավագանիները նման նախագիծ բերեն, և վերջապես աշխատավարձերը բարձրացվեն:
Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ անկախ նրանից, թե ինչ կորոշի Երևանի ավագանին աշխատավարձ բարձրացնելու հետ կապված, նա հրաժարվում է, որ իր աշխատավարձը բարձրացվի, ցանկացած դեպքում էլ: «Իմ աշխատավարձը կմնա այնքան, որքան հիմա կա, եթե բարձրացվի, ապա այն կգնա բարեգործական մի ծրագրի»,– ասաց նա: