ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ բողոքը մերժվել է:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ալիկ Պետրոսյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց գրավի դիմաց է ազատ արձակվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ձերբակալված է եղել նաև նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվել:
Նշենք, որ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:
Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի եւ նրա որդու գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս: