f

Անկախ

Ցավալի է, որ մեր երկրում անթաքույց փորձեր են արվում խոչընդոտներ առաջացնելու ՄԻՊ գործունեության համար. Արման Թաթոյան


Ցավալի է, որ մեր երկրում առկա մարդու իրավունքների խնդիրները համատեղ լուծելու ջանքերի փոխարեն, անթաքույց փորձեր են արվում խոչընդոտներ առաջացնելու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արամն Թաթոյանը` անդրադառնալով իշխանական պատգամավորների` իր դեմ ուղղված քննադատություններին:

«Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» կառավարող խմբակցության մի շարք պատգամավորներ, Հայաստանի գործադիր իշխանությունը ձևավորած և խորհրդարանի կառավարող խմբակցության մաս կազմող՝ հանրային դաշտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունության համար պատասխանատուն տարածում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, անում մակերեսային ենթադրություններ ու իրականացնում շահարկումներ, ինչպես նաև ակնհայտ հրահրում են կեղծ ընկալումներ Պաշտպանի դերի ու գործառույթների վերաբերյալ:
Ընդ որում, նշվածն արվում է կազմակերպված ու նպատակային ձևով. այդ ամենը լրատվամիջոցների կամ անգամ հենց այդ պատգամավորների հրապարակումների ներքո զուգորդվում է սոցիալական ցանցերում կեղծ էջերից Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին արվող վիրավորական արտահայտություններով ու ատելությամբ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ տարօրինակ է, թե նշված պատգամավորներն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները՝

1) ադրբեջանցի զինվորականների կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելու ու պատերազմական այլ հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու ապացույցների ձեռքբերման համար ինչու՞ չեն դիմում Պաշտպանին կամ գոնե փորձ չեն անում Մարդու իրավունքների պաշտպանին օգնել ապացույցները ամրագրելու ու վերլուծելու հարցերում,

2) ինչու՞ նույն ջանասիրությամբ չեն դիմում Պաշտպանին, որպեսզի պատկերացնեն, թե Կառավարությունից անկախ գործող մարմինն ինչ խնդիրներ է արձանագրել պատերազմի հետևանքով բռնի տեղահաված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերում ու ինչպե՞ս կարելի է նրանց ավելի արդյունավետ աջակցել,

3) ինչու՞ չեն դիմում Պաշտպանին՝ հասկանալու համար, թե Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար Պաշտպանի ձեռքբերած ապացույցներն ինչպես կարող են ստանալ կամ օգտագործել դրանք կամ ինչպե՞ս կարող են օգնել Պաշտպանին այդ բոլոր հարցերում,

4) ինչու՞ չեն բարձրացնում հարց այն մասին, թե ի՞նչ անել, որ ադրբեջանի իշխանության մարմինների պատասխանատվությունը խստանա այն բանի համար, որ նրանք պատերազմ են սկսել նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում և այլն:
Փոխարենը՝ խորհրդարանի կառավարող խմբակցության նշված որոշ պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանից իրենց «չբավարարված» ակնկալիքներում առանձնացնում են այնպիսի հարցեր, որոնք Պաշտպանը ոչ միայն անընդհատ է քննադատության ենթարկում, այլ նաև դրանց համակարգային վտանգներին հատկապես անդրադարձել է դեկտեմբերի 22-ի իր լայնածավալ հայտարարությամբ ու դա հատուկ է արել՝ այդ օրը հայտարարված զանգվածային միջոցառումներին ընդառաջ (այդ թվում՝ խիստ քննադատության ենթարկելով ընդդիմության առանձին շրջանակների կողմից «ժեխ», «զոմբի» կամ այլ նման պիտակներով հասարակությանը վիրավորելու ու լարվածությունն ավելի բորբոքելու խիստ դատապարտելի երևույթը, քանի որ այն վտանգում է մեր երկրում մարդու իրավունքների ողջ համակարգը ու բորոքում լարվածությունը):
Անհասկանալի է՝ լինելով մեր երկրի օրենքներն ընդունող միակ բարձրագույն մարմնի անդամներ, ինչու՞ են նշված պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում քայլեր, որոնք վերապահված են իրավապահ մարմիններին կամ դատարանին հենց այդ մարմնի ընդունած օրենքների ուժով: Եթե դա իրազեկման պակասի հարց է, ապա Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պատրաստ է ապահովել անհրաժեշտ իրազեկում այդ պատգամավորների համար, այդ թվում՝ միջազգային փորձի ակտիվ օգտագործմամբ:

Կառավարող խմբակցության մեկ այլ պատգամավոր հրապարակային ակնարկով հնչեցրել է անուղղակի սպառնալիք այն մասին, թե Մարդու իրավունքների նախկին որևէ պաշտպան մինչև վերջ չի պաշտոնավարել իր գործունեության պատճառով: Ընդ որում, նույն պատգամավորը նաև մեծահոգաբար եզրահանգել է, թե ես, լինելով Մարդու իրավունքների գործող պաշտպան, մինչև վերջ կպաշտոնավարեմ, քանի որ իրենք [քաղաքական իշխանությունը] նշանակություն չեն տալիս այն հարցին, թե իրենց հանդեպ Պաշտպանն ինչ վերաբերմունք ունի: Ցավալի է, որ կառավարող խմբակցության պատգամավորը ժողովրդավարական այս կարևորագույն հաստատության նկատմամբ ունի նման վերաբերմունք:
Մեկ այլ դեպքում, ինչպես վերը հիշատակվեց, մեր երկրում գործադիր իշխանություն ձևավորած և խորհրդարանում կառավարող խմբակցության մեծամասնությունը կազմող կուսակցության հանրային կապերի պատասխանատուն պարբերաբար անում է Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող հրապարակային գրառումներ, որոնք ոչ միայն օրենքի ակնհայտ չիմացության, առհասարակ Հայաստանի օրենսդրությանը ծանոթ չլինելու արդյունք են, այլ նաև իրենցից ակնհայտ շահարկումներ են ներկայացնում:

Պաշտպանի աշխատակազմի դիտարկումը հաստատում է, որ այդ անձի գրառումները հատկապես են զուգորդվում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ կեղծ էջերից վիրավորանքներով ու ատելությամբ: Ընդ որում, առկա են նաև նման գրառումներ անող պաշտոնյաներ, որոնց բացահայտ անօրինական վարքագծի համար պատասխանատվության հարցով Պաշտպանը կզբաղվի առանձին (անհրաժեշտ ապացույցներն ամրագրված են):
Հաշվի առնելով, թե ինչ աստիճան են ստացել վերջին մի քանի օրերի «իշխանական արշավները» ու ինչ ռեսուրսների օգտագործմամբ է տեղի ունենում, հաշվի առնելով, որ վերը նշված պատգամավորների գրառումներն իրենց հավանումներով հաստատել են, ինչպես պարզել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը, խորհրդարանի կառավարող խմբակցության մի շարք այլ պատգամավորներ ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ ակնհայտ է, որ գործ ունենք Պաշտպանի գործունեության վերաբերյալ ակնհայտ սխալ պատկերացումներ ձևավորելուն ու կազմակերպված շահարկումներ տարածելուն ուղղված խիստ դատապարտելի, ակնհայտ անօրինական քայլերի հետ:
Ցավալի է, որ մեր երկում առկա մարդու իրավունքների խնդիրները համատեղ լուծելու ջանքերի փոխարեն, անթաքույց փորձեր են արվում խոչընդոտներ առաջացնելու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար: 
Խիստ զգուշացնում եմ, որ կառավարող խմբակցության որևէ պատգամավորի կամ այլ պաշտոնյայի իրավունքների շրջանակից դուրս է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը վերաբերող շահարկումներ անելն ու այդ գործունեության վերաբերյալ հասարակությունում սխալ պատկերացոմներ տարածելը:
Առավել ևս նշված պատգամավորների իրավական կարգավիճակից ակնհայտ դուրս է հրապարակային կամ անգամ ոչ հրապարակային խոսելն այն մասին, թե ես շարունակում եմ պաշտոնավարել, քանի որ դա իրենց մեծահոգության արդյունքն է:
Այդ մասին հրապարակում արած պատգամավորին իրազեկում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը, բայց իր աշխատանքում Պաշտպանն անկախ է և առաջնորդվում է միայն Սահմանադրությամբ ու օրենքներով: Ուստի, շարունակելու եմ Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը՝ իրավական հնարավորությունների ու ռեսուրսների առավելագույն գործադրմամբ:
Որևէ մեկի ուղղակի կամ անուղղակի սպառնալիք, որևէ «ֆեյքային» հարձակում չի կարող դեր ունենալ Պաշտպանի գնահատականների և հայտարարությունների հարցում, քանի որ ցանկացած հրապարակում հիմնված է մասնագիտական ուսումնասիրությունների, կոնկրետ փաստերի և օբյեկտիվ վերլուծություններ վրա՝ հիմնավորված միջազգային պահանջներով:
Հետաքրքրությամբ կսպասեմ բոլոր նշված գրառումներն արած պատգամավորների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների նույն ինտենսիվությամբ հրապարակումներին այն մասին, թե այս պատերազմի հետևանքով մեր հայրենակիցների խախտված իրավունքների պաշտպանության հարցերում նրանցից յուրաքանչյուրն ինչ արդյունքներ է արձանագրել կամ ինչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք ապահովել աշխատանքի անհրաժեշտ արդյունավետություն ու արագություն ապացույցների ամրագրման հարցերում. անկախ ամեն ինչից՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն այդ ուղղությամբ շարունակում է աշխատանքները:

Հ.Գ. Ցավում եմ, որ ստիպված եմ երկրի համար գերպատասխանատու ու ճգնաժամային այս ժամանակահատվածում անդրադառնալ առաջնային նշանակություն չունեցող այս թեմային»:

Արման Թաթոյան Իմ քայլը ՔՊ ատելության խոսք

Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Ավելին
Ավելին