Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոտ COVID-19 կորոնավիրուսային վարակի ախտանիշներն այլևս բացակայում են, իսկ նրա ինքնազգացողությունը բարելավվել է։ Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը։
«Հանրապետության նախագահի մոտ այսօր արդեն COVID-19– ի ախտանիշներ այլևս չկան», - BFMTV հեռուստաալիքը մեջբերում է մամուլի հաղորդագրությունը:
Ելիսեյան պալատը պարզաբանել է, որ «գործող արարողակարգի համաձայն» Մակրոնը կարող է կարանտինը դադարեցնել յոթ օրվա ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակրոնի առողջական վիճակը կայուն է գնահատվում:
Փարիզում պարզաբանել են, որ պետության ղեկավարը պարբերաբար հետազոտություններ է անցնում, որոնց արդյունքները «բավական հուսադրող» են:
Դեկտեմբերի 17-ին Մակրոնի COVID-19- ի թեսթը դրական արդյունք էր ցույց տվել: Մակրոնն անմիջապես ինքնամեկուսացել էր և շարունակել հեռակա աշխատել Վերսալում գտնվող իր նստավայրից: