Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական իշխանությունները և Եվրամիության ներկայացուցիչները Brexit- ի շրջանակներում առևտրային գործարքի պայմանների շուրջ համաձայնության են եկել: ՀայտԳրում է Gazeta.ru-ն։
Ակնկալվում է, որ փաստաթուղթը շուտով ստորագրման կուղարկվի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին:
Գործակալության տվյալներով՝ Ջոնսոնն այդ թեմայով մամուլի ասուլիս է հրավիրելու։
Brexit- ից հետո անցումային շրջանն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, սակայն Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջեւ առևտրային համաձայնագիր դեռևս չկա: Կողմերի միջև չափազանց շատ հակասություններ կային, և նրանցից յուրաքանչյուրի համար դրանք սկզբունքային էին: Չնայած կողմերը գնում են փոխզիջման, իրավիճակը բարդանում է բուն ԵՄ-ում առկա տարաձայնությունների պատճառով: Բանակցությունների վերջին փուլի ընթացքում Փարիզը անսպասելիորեն հայտարարեց Լոնդոնի նկատմամբ նոր պահանջների և նույնիսկ հաջորդ տարի բանակցությունների հնարավոր տեղափոխման մասին: