f

Անկախ

ԵՊԲՀ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարով, Կառավարման ակադեմիային և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջին՝ 2 տարով


Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)  Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։

Օրակարգում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի և  Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի  հավատարմագրման հարցերն էին։

Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մանրակրկիտ քննարկեցին ԵՊԲՀ-ում, ՀՀ ՊԿԱ-ում և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբերի զեկույցները, բացասական գնահատված չափանիշների տիրույթներում արձանագրված խնդիրները։  Անդրադարձ կատարվեց նաև մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) բարելավման ծրագրին  և դրանց իրատեսականությանը։ Յուրաքանչյուր ՄՈՒՀ-ի վերաբերյալ քննարկումից հետո տեղի ունեցավ քվեարկություն։

Հանձնաժողովի անդամների որոշմամբ ԵՊԲՀ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով, ՀՀ ՊԿԱ-ին և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջին ՝ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։

Նշենք, որ ԵՊԲՀ-ն և ՀՀ ՊԿԱ-ն 2015-ին ստացել էին ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։  Իսկ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը ՀՀ-ում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած առաջին քոլեջն է։

 

ՈԱԱԿ հավատարմագրում ԵՊԲՀ Կառավարման ակադեմիա քոլեջ

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին