f

Անկախ

Քաղաքական կորոնաիրուս


Խորագիրը չպետք է առաջնորդի եզրակացության կամ ուղղորդի ընթերցողի դատողությունը՝ թե դավադրական տեսության առանցքով  է վերլուծվում հարցականներ ստեղծած համաճարակը: Թեեւ որոշ նախադրյալներ նպաստում են այդ ուղղությամբ մտածողություն զարգացնելուն: Սոցցանցերում շրջանառվող 1981-ի հրատարակությունը խոսում է 2020-ին, Չինաստանի Ուհան քաղաքից ծայր առած եւ շնչառական համակարգը ախտահարող վարակի  մասին, որը ստանալու է համաճարակի բնույթ:

 Վարակի քաղաքական որակումը այստեղ ոչ անպայման ծրագրավորված ախտահարումների կամ կենսաբանական զենքի գործածության մասին է, որքան վարակի հայտնաբերման առիթով կատարվող քաղաքական շահարկումների:

 Շահարկումներ կատարելու համար իհարկե պետք է խուճապային մթնոլորտ ստեղծել: Տարբեր խնդիր է կանխարգելիչ միջոցների իրազեկումն ու այդ ուղղությամբ մարդկությունը նախապատրաստելը, տարբեր օրակարգ՝  կանխածրագրված խուճապային քաղաքականությունը:

 Քաղաքական շահարկումները կատարվում են հիմնական երկու մակարդակներում․ նախ, իհարկե վարակի հայտնված երկրում իշխանություն-ընդդիմություն ավանդական եւ դասական մոտեցումները կգերլարվեն եւ հակազդեցության, կանխարգելման, բուժման երեւույթների մանրադիտակի տակ կգան, վերագրումներ կատարելու, մեղադրելու եւ անկառավարելիության համոզումներ տարածելու համար:

 Պարզ տրամաբանությունը հուշում է հետեւել վիճակագրություններին, նկատելու համար, որ ընթացիկ պատվաստային կանխարգելում ունեցող վարակների ախտահարման պատճառով ավելի մարդ  է մահանում, քան նոր հայտնաբերված եւ հակավարակի պատվաստին պատրաստության սպասող վիրուսից։

 Առողջապահության նախարարությունները եւ նրանց հետևում կանգնած կառավարություններն  իրենց քաղաքացիների առողջական պայմաններին հետամուտ լինելու ճիգի մեջ ներկայացնում են իրենց մոտեցումները, ամեն գնով համոզելու, որ իրենք գործում են շատ արագ, անմիջապես մեկուսացնելով վարակված անհատը եւ հատուկ բուժումներ են կիրառում: Այս ուղղությամբ ծավալվում են բանավեճեր առողջապահական ոլորտում՝ ընդդիմադիր տեսակետներն ու կառավարական միջոցառումները ներկայացնող: Հեռուստացույցի եւ ընդհանրապես ԶԼՄ-ների հաղորդումների լսարանների թվերը նոր ոստումներ են արձանագրում, բնականաբար այդ պահերին գովազդային սակագներին նոր մագլցումներ արձանագրելով:

 Առանց մտնելու հարցի շուկայական անցման միտումների տիրույթներ, անցում կատարենք ներքինից արտաքին ուղղություններին եւ նկատենք, որ վարակված անհատի մեկուսացումների նմանողությամբ հետզհետե մեկուսացվում են երկրները: Ամենաշատ մեկուսացվողները ներկայիս` Չինաստանն ու Իրանն են: Փակվում են սահմաններ` օդային, ցամաքային, ծովային: Հարվածի տակ են հայտնվում տնտեսությունները․ կասեցվում են ապրանքաշրջանառությունները: Կոչեր` տվյալ վարակավայրերը չայցելելու եւ տարհանման գործողությունների նախապատրաստություններ: Արդյունքը` հարվածվում է համաշխարհային մակարդակով տնտեսական բեւեռի վերածված չինական համակարգը եւ հավելյալ մեկուսացման ենթարկվում Իրանը:

 Հիմա դիտարկումներ կկատարվեն տարածաշրջանային տեսանկյուններից: Տվյալ դեպքում ո՞ր երկրներն են, որ փակել են Իրանի հետ սահմանը եւ ովքեր, որ շարունակում են բաց պահել այն: Ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանը շարունակում է բաց պահել իր սահմանը: Մինչ Հայաստանը ժամանակավոր փակումով, թույլատրում է  բեռնատարների ճանապարհով ապրանքաշրջանառությունը եւ իր քաղաքացիների հետդարձը: Փակելը, չփակելը քաղաքական մեկնաբանությունների դուռ են բացում․ «ժամանակավորը» հավանաբար փորձում է հավասարակշռված դիրք ապահովել վարակվելու-չվարակվելու կամ ավելի ճիշտ` մեկուսացնելու-չմեկուսացնելու գործընթացներում:

 Մոռանալով 1981-ի մարգարեությունը կամ դրան հարող դավադրական տեսությունը, քաղաքականորեն չի բացառվում նման հավանականություն: Եթե Կորոնավիրուսի շահարկմանը հաջողվի ավելի ազդեցիկ գործոնի դեր ունենալ Իրանի մեկուսացման ուղղությամբ հայտարարված քաղաքականության իրականացման մեջ, ապա ինչու՛չմտածել կենսաբանական զենքի օգտագործման մասին: Մեկ հավելումով սակայն․ հարվածվողը ինքը եւս նման զենքի դիմելու հնարավորություն կունենա։ Տարբեր վայրերում ընթացող հիբրիդային պատերազմը համալրվում է նոր զինատեսակով, որը հիմնովին տարբերվում է մինչ այժմ կիրառվող ոճից։ Պրոքսի, սահմանափակ, սողացող եւ վերահսկելի ռազմական գործողությունները կենսաբանականի դեպքում Կորոնավիրուսի նման կթռչեն երկրից երկիր:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ  

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ նոր կորոնավիրուս

Այլ հոդվածներ հեղինակից

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս մայրաքաղաքում ծնվել է 107 արցախցի երեխա
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ
Դոնորական արյուն է անհրաժեշտ. Դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ
Վաշինգտոնում հայ համայնքը կոչ է անում դադարեցնել համագործակցությունը BGRGroup լոբիստական ​​ընկերության հետ
«Լոռի ՖԱ»-ն հաղթեց «Արարատին», «Ուրարտուն»՝ «Գանձասար-Կապանին», «Շիրակ»-«Ալաշկերտ»՝ ոչ-ոքի
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1600 նոր դեպք. մահացել է 34 մարդ
ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակված գեներալ Միքայել Արզումանյանն նոր մարդ չէ զինված ուժերում. Տիգրան Աբրահամյան
Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ
Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձը
Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ. նոր տեսանյութ
ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիաներ են իրականացրել մի շարք ընկերությունների դիմաց, որոնք համագործակցում են Ադրբեջանի շահերը պաշտպանող լոբբիստական ընկերության հետ
ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց. հայտարարվեց 20 րոպե ընդմիջում
Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա
Ադրբեջանում պատերազմում սպանվածներին թաղում են շիայական կրոնական ծիսակարգով, սակայն օրվա կիսամութ ժամերին. իրանագետ
Բացառել սմարթֆոնների կիրառումը. ՊՆ
"Մեր ապագան մեր ձեռքերում ա" արտահայտությունը հենց հիմա ակտուալ ա. թշնամին բառիս բուն իմաստով արդեն հասել ա շատերիս դռան շեմին. Անժելա Էլիբեգովա
Վաղը գազամատակարարման անջատումներ կլինեն Աջափնյակ, Նոր Նորք վարչական շրջաններում և 4 մարզի համայնքներում
Արցախում ոչնչացվել է «Ֆիրքաթ Ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը
«Միլան»-«Ռոմա»` 3:3
Այն ինչ տեղի է ունենում այսօր, տեղի կունենար 2010 թվականին, եթե 2008-ին իշխանության գար Լևոն Տեր-Պետրոսյանը. Հայկ Մանասյան
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. ուղիղ
Ադրբեջանական մամուլը գրում է, թե Ջալալ Հարությունյանը զոհվել է, սուտ է՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում․ Վահրամ Պողոսյան
Արցախի ՄԻՊ-ը ուսումնասիրել է երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարներ
Առաջնագծում վիրավորված արցախցու բաց նամակը վարչապետին ու հայ ժողովրդին
Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով
Ավելին
Ավելին