f

Անկախ

Սուրենյանցն առաջին նկարիչն էր, ով հայոց պատմությունը թղթից տեղափոխեց կտավ, նպաստեց գրաֆիկայի եւ հրատարակչական գործի զարգացմանը


Առաջին  հայ  նկարիչը,  ով  հայոց  պատմությունը  թղթից  տեղափոխեց  կտավ.  փետրվարի 27-ին  նշվում է Վարդգես  Սուրենյանցի 160-ամյակը

Սուրենյանցն առաջին նկարիչն էր, ով հայոց պատմությունը թղթից տեղափոխեց կտավ, նպաստեց  գրաֆիկայի եւ հրատարակչական գործի զարգացմանը:

Փետրվարի 27-ը նկարիչ, թարգմանիչ եւ արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է,   նշվում է նկարչի 160-ամյակը:

Սուրենյանցը ստեղծեց հայոց կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների շարք: Նրա շնորհիվ հայկական արվեստը շփվեց գեղանկարչության եվրոպական հոսանքների հետ:  

Նկարիչ, հայ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցն իր կտավներում մշտապես ներկայացրել է հայ ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը, նրա անմահությունը:

Սուրենյանցը գրքերի հրաշալի նկարազարդումներ է արել, ձևավորելով  հայկական ժողովրդական հեքիաթներ`դրանց վեհություն է հաղորդել, իսկ Ստանիսլավսկին և թատրոնի այլ մեծեր նրան հրավիրել են ձևավորելու իրենց ներկայացումները:

Նա դիմանկարի ժանրում ունի գլուխգործոցներ, բեմական արվեստում՝ նույնպես, բնանկարի արվեստում միայն «Հռիփսիմեի վանքը» հրաշալի է: Դրանք գործեր են, որոնք մեր պատմության անբաժան մասն են: Տպավորիչ են «Սալոմեն», «Արա Գեղեցիկ և Շամիրամ» և մի շարք այլ կտավներ:  

Վարդգես Սուրենյանցն իր ստեղծագործություններում մշտապես անդրադարձել է հայ ժողովրդին: Հայերի ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբություն» կտավում, որը բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման։ Օտարերկրյա զավթիչների դեմ բողոքի մեկ այլ դրսևորում է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ստեղծագործությունը:

Գոյատևելու հավատն է արտահայտված «Հռիփսիմե» կտավում, որն իբրև պատմական բնանկարչության լավագույն օրինակ, միաժամանակ բանաստեղծական խոր ապրումների արդյունք է։ Գրաֆիկական արվեստի բարձր մակարդակով է արված Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տունը» հեքիաթի, հայկական ժողովրդական «Օձամանուկ և Արևահատ», «Մոխրոտը», «Գառնուկ ախպեր», «Իմաստուն օձը» հեքիաթների պատկերազարդումները։ Նկարազարդել է Մետեռլինկի «Կույրեր», «Այնտեղ ներսում», «Անկոչը» պիեսները։

Պարսկաստան կատարած գիտարշավի տպավորությունների տակ Սուրենյանցը նկարել է արևելյան թեմաներով կտավներ։ Այդ թեմայով կտավներից ուշագրավ են Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվող «Հարեմում», «Ֆիրդուսին կարդում է իր «Շահնամե» պոեմը», «Սալոմե» գեղանկարները:

Տիրապետելով տասը լեզվի՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։ Ժամանակակիցների վկայությամբ նա պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր արտասանում, անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար Ուայլդ թարգմանում, իտալերեներով զեկուցումներ կարդում, գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինի հետ:

Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթություն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ շարունակել ուսումը Մոսկվայի մեծ հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։

Տիրապետելով տասը լեզուների՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։    Ժամանակակիցների վկայությամբ նա Հաջա Շամս ադ-Դին Մուհամմեդ Հաֆեզի և  Օմար Խայամի գործերից էր արտասանում,  անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար Ուայլդ թարգմանում, իտալերեներով զեկուցումներ կարդում, գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինի հետ։ Մյունխենից վերադառնալուց հետո Սուրենյանցը մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։

Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։  

«Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտնվում է Փարիզում, Մախոխյան՝ Բեռլինում և շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց և չենք կազմում մի ամփոփ ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց ևս լսել եմ»։  

Մյունխենում ուսումնասիրել է գծանկարչություն և գրաֆիկա, տպագրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծական թերթում։

Սուրենյանցը նաև նկարել է նաև բնանկարները, դիմանկաները։ Սուրենյանցը նկարազարդել է բազմաթիվ հայկական ժողովրդական հեքիաթներ, Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմը, Օսկար Ուալդի հեքիաթները, Մետեռլինգի ստեղծագործությունները։ Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարների հեղինակը նույնպես Սուրենյանցն է։

 

Վարդգես Սուրենյանց Վարդգես Սուրենյանցի 160-ամյակ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Պերուում 5,7 մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ  է տեղի  ունեցել
Շվեդիան կարող է դառնալ COVID-19- ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ ունեցող առաջին երկիրը
Իտալիայում կրկին COVID-19 դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 500-ը
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ քաղաքական պայմանավորվածությունները պարզաբանելու վերաբերյալ
Թշնամին փորձել է Մարտունի-Ճարտար ուղղությամբ ճեղքել բնագիծը, մեր ուժերը չեն ընկրկել, հարավում ունենք դիրքային առավելություն, որի մասին առայժմ չենք նշում․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
ԱՀԿ-ն  մեկ օրում COVID-19-ի  ռեկորդային  կես միլիոն դեպք  է գրանցել
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը
Թափթփուկներն իրավունք չունեն խոսել Վազգեն Մանուկյանի մասին. Անդրանիկ Միհրանյան
Նիկոլ Փաշինյանը սկսել է արդարանալ: Եվ ասեմ` շատ վատ արդարանալ
գնդապետ Էդվարդ Էդիսոնի ԱՍՐՅԱՆԻՆ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը խոցել է թշնամու 4 տանկ․ ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի (տեսանյութ)
Գիտաժողով` նվիրված Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուրերի հետ
Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։
Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանը ընդունել էր,սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար
Արարատի քաղաքապետարանը նոյեմբերի 2-ին կփորձարկի տագնապի ազդանշանի նոր շչակը
Պետական համակարգում պարգևավճարներ չնախատեսելու հանձնարարական է տրվել
Ինչու՞ Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը մինչև հիմա չեն մեկնել Մոսկվա
Շահարկումներից խուսափելու համար հանգամանալից պարզաբանում կտանք ճգնաժամի ավարտից հետո․ Տեր-Պետրոսյանի խոսնակ
Մեկ ամիս անց և ի գին հազարից ավելի զոհերի գնացքն ի վերջո տեղից շարժվում է
Մաքսային միջնորդ կազմակերպություններին խնդրում ենք, որ հօգուտ պետության ձևակերպումները կատարվեն անվճար. ՊԵԿ փոխնախագահ
Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում առնվազն 20 շենք է փլվել, զոհվել առնվազն 4 մարդ
ՊԲ 7-8 ժամկետային զինծառայող համառ մարտերից հետո փախուստի են մատնել հակառակորդի 100 հոգանոց խմբին
Ամուսինս Տող գյուղի հրամանատարն էր, տղաս էլ մինչև վերջ կռվեց իր գյուղի համար.արցախցի ընտանիք
Ավելին
Ավելին