f

Անկախ

Արցախի փաստացի ղեկավարը լինելու և արցախցիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին. Վիտալի Բալասանյանը պատասխանում է Aravot.am-ի հարցերին


Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցը Aravot.am-ին

-Պարո՛ն Բալասանյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի ներկայիս անվտանգությունը: Կան արցախցիներ, որոնք պատերազմի հետեւանքով դուրս են եկել Արցախից եւ, չնայած այն բանին, որ նրանց բնակավայրերը պահպանվել են, դեռ մտադրություն չունեն վերադառնալու՝ հաշվի առնելով հետպատերազմյան եւ դեռեւս չճշգրտված սահմանների անորոշ իրավիճակը, գերության մեջ հայտնվելու վտանգը:

-Չկա այդպիսի հասկացողություն, որ ինչ-որ մի տեղ անվտանգ է: Ընդհանրապես աշխարհում չկա մի անվտանգ կետ: Ընդհուպ այն պետություններում, որոնք այսօր պատերազմական գործողությունների մեջ չեն, այդ երկրներում տեղի են ունենում ահաբեկչություններ: Ցույց տվեք մի երկիր, որտեղ այդ ահաբեկչական գործողությունները չեն կատարվում:  Մենք հաճախ լսում ենք, թե գերտերություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինչպես են մտնում դպրոցներ՝ կրակում:

Յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր բնակիչ, երբ իր մասնակցությունը բերում է պետականաշինության, պետության անվտանգության գործին, որը ներառում է եւ ժողովրդի անվտանգությունը, ավելի շուտ են այդ հարցերը լուծվում:

Հիմա մենք տարբեր ծրագրեր ենք մշակում. Արցախի հանրապետությունն ունենալու է իր սեփական զինված ուժերը, մենք ուժեղացնելու ենք ոստիկանական ուժերը, Ազգային անվտանգության ծառայության ուժերը: Մեր պահեստազորն ու աշխարհազորը օրենքի շրջանակներում ռազմականացնելու ենք, անցնելու ենք սահմանապահ ծառայության, խաղաղապահ ուժերն իրենց առաքելությունն են իրականացնելու եւ այն կոնտինգենտը, ինչը մտնում է խաղաղապահ ուժերի մեջ: Դա վերաբերում է ե՛ւ օդանավակայանին, ե՛ւ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ե՛ւ այն բուժծառայությանը, որը Ռուսաստանի Դաշնությունից տեղակայված է Արցախում: Մենք ունենք երկու դաշտային հոսպիտալ, որի հետ իրականացնում ենք այդ աշխատանքները, որոնք համաձայնեցված են: Իհարկե, այս պահի դրությամբ չկան այդ փաստաթղթերը, բայց այդ համագործակցության փաստաթղթերը լինելու են՝ ռազմական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, արտակարգ իրավիճակների, սահմանապահ ծառայությունների:

Մենք սուբյեկտ ենք եւ անկախ ամեն ինչից՝ միջազգային ճանաչում ունի Արցախը, թե՝ ոչ, դա մեզ համար երկրորդական է, եւ այն արցախցիները, որոնք պատերազմական գործողությունների ժամանակ մեկնել են այլ երկրներ, թե՛ Հայաստանի Հանրապետություն, թե՛ Ռուսաստանի Դաշնություն, կոչ եմ անում ու հորդորում եմ թող արագ վերադառնան իրենց օջախները: Թող վստահ լինեն, որ անվտանգության հարցերը լրիվ կարգավորված են եւ անվտանգության բաղադրիչն ավելի ենք ուժեղացնելու:

-Բերձորից եւ հարակից մի քանի գյուղերից բնակիչները դուրս եկան, որովհետեւ հրադադարից հետո որեւէ հստակ որոշում չկար՝ պիտի դուրս գան, թե մնան՝ անկախ այն բանից, որ այդ տարածքը պահպանվելու էր եւ խաղաղապահներ էին տեղակայվելու: Այսօր, սակայն, նկատեցինք, որ Բերձորում բնակիչները սկսել են հետ գալ: Կա՞ կոնկրետ որոշում:

-Եթե խոսքը կոնկրետ Բերձորին է վերաբերում, ապա, ըստ համաձայնագրի Բերձորում բնակիչ չպետք է լինի, գոտին պետք է ազատ լինի, բայց խաղաղապահ ուժերն այս պահի դրությամբ բնակիչների անվտանգությունն ապահովում են, այնպես չէ, որ որեւէ մեկը հայտարարել է, որ բնակիչները պետք է հետ վերադառնան, որեւէ մեկը չի հայտարարել, որ պետք է լքեն տարածքը, այդ իսկ պատճառով ժողովուրդն ապրում է: Դա կլինի քաղաքական որոշում: Ռուսաստանի Դաշնության հետ Բերձորի ապագա կարգավիճակի մասին այդ հարցերը բարձրաձայնել ենք եւ նաեւ հարակից բնակավայրի՝ Աղավնոյի: Հիմա այդ հարցին չենք պատասխանի՝ ինչպիսին է լինելու որոշումը, բայց կա թեմա, որի մասին մենք պետք է ճշտենք Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչո՞ւ եմ ասում Ռուսաստանի Դաշնության հետո, որովհետեւ ՌԴ-ն է հանդիսացել համաձայնագրի միջնորդ երկիրը: Միանշանակ ուզում եմ ասել, որ Արցախի Հանրապետությունն այդ համաձայնագիրը չի ստորագրել:

Դա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ է: Մեր քաղաքական իշխանությունն այդ հարցերը բարձրաձայնել է, սպասում է պատասխանի։

-Պարո՛ն Բալասանյան, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի փաստացի ղեկավարը դուք եք, ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ես ի պաշտոնե զբաղեցնում եմ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Իհարկե, այսօր անվտանգության խորհուրդն ունի նոր կառուցվածք, նոր կանոնակարգ, անվտանգության խորհրդի անդամների, ընդհանրապես՝ խորհրդի լիազորությունները մեծացել են, երեւի դա են հաշվի առել: Արցախի Հանրապետության փաստացի ղեկավարը նախագահն է, այս պահի դրությամբ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Երբ որ նոր ընտրություններ կլինեն, կլինի նոր նախագահ: Ես իմ պարտականությունները կատարում եմ իմ լիազորությունների շրջանակում: Օրինապաշտ մարդ եմ, չեմ փորձել եւ չեմ փորձի իմ իրավունքներն ի պաշտոնե չարաշահել:

-Պաշտոնի գալուց առաջ դուք պայման դրեցիք, որ ուժային բոլոր կառույցները գտնվելու են ուղիղ ձեր համակարգման դաշտում, պահպանվո՞ւմ են այդ պայմանները։

-Այո:

-Պարո՛ն Բալասանյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Երեւանում։

-Շատ վատ: Միանշանակ վատ: Անհրաժեշտ է, որ ամեն ինչն իրականացվի օրենքի սահմաններում: Նրանք, որոնք օրենքը խախտում են, վերաբերում է թե՛ հանրապետության նախագահին, թե՛ վարչապետին, յուրաքանչյուր քաղաքացու, բոլոր նրանք, որոնք օրենքը խախտում են, պիտի օրեքի առջեւ պատասխան տան:

-Այս օրերին Երեւանում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս են անդրադառնում Արցախի վրա։

-Շատ վատ: Եթե լավ անդրադառնար, մենք չէինք ունենա այս պատերազմը: Եվ եթե լավ անդրադառնար, մենք այսօր Հայաստանի Հանրապետության փողոցներում այդքան մարդ չէինք ունենա: Եվ եթե լավ անդրադառնար, այսօր մեր սփյուռքում ապրող հայրենակիցները ձեռնպահ չէին մնա ներդրումներից, պետականաշինության գործից, անվտանգության հարցով եւ այլն: Սեպտեմբերի 27-ից առ այսօր, իհարկե ամբողջ հայությունը չէ, որ ոտքի է կանգնել: Դա կարող է մեր հայության մեկ տոկոսը լինի: Ինչո՞ւ ամբողջ հայությունը ոտքի չկանգնեց՝ իր լուման ներդնելու՝ որպես ֆիզիկական անձ, որպես իրավաբանական անձ, որպես զինվոր, որպես մարտիկ, որպես գործարար, որպես բժիշկ: Ո՞ւր է այդ հայությունը, այսօր չկա այդ համախմբվածությունը: Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում ապրող մեր ժողովուրդն, ի դեմս հայության, որովհետեւ մենք մոնոէթնիկ ազգ ենք, եթե ճիշտ ապրեինք, ավելի քան վստահ եմ, որ ամբողջ հայությունը՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, իր լուման կներդնի: Փոխել է պետք այս ամենը, մեր ապրելակերպը պետք է փոխել:

-Կան տեղեկություններ, որ մոտ ապագայում արցախցիներին ռուսական անձնագրեր են տրամադրվելու: Կա՞ այդպիսի նախաձեռնություն:

-Ես չգիտեմ՝ լուրերը որտեղից են, որեւէ բան մի բացառեք: Կա Արցախի Հանրապետության կարգավիճակի հարց: Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանի Դաշնությունը կճանաչի այն սահմանները, որը մենք առաջարկություն ենք արել: Մենք առաջարկել ենք բարձրաձայն, դա լինելու է նաեւ Ղարաբաղի Հանրապետության սեփական տարածքները: Ընդլայնելու ենք այս տարածքները ու Ռուսաստանի Դաշնությունը կճանաչի Արցախի Հանրապետության տարածքն իր ժողովրդով, չի բացառվում, որ արցախահայությունը կարող է դիմի եւ գնա այդպիսի քայլի, որեւէ բան մի բացառեք, որովհետեւ դա ժողովրդի որոշումն է: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, այն սահմանները, որը ճանաչվել է ՄԱԿ-ի կամ միջազգային հանրության կառույցների կողմից, մենք այդ սահմաններից դուրս ենք ապրում, բայց ունենք Հայաստանի Հանրապետության անձնագրեր: Իհարկե, Արցախում կան Արցախի Հանրապետության անձնագրեր, բայց այդ անձնագրերը միջազգայնորեն ճանաչված չեն, որովհետեւ մեր կարգավիճակը չի ճանաչվել: Նորից եմ ասում՝ չի բացառվում:

-Եթե պատերազմից 3 ամիս անց ամփոփենք տեղի ունեցածը, ի՞նչ եզրահանգման եք եկել, ինչո՞ւ եղավ պատերազմը, արդյոք կարո՞ղ էինք կանխել այն, ինչպես որոշ քաղաքական գործիչներ եւ նաեւ մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր պնդում իր վերջին հարցազրույցում:

-Մեր սխալ վարած արտաքին քաղաքականության արդյունք էր: Միանշանակ կարող էինք չունենալ այս պատերազմը: Ես չգիտեմ՝ ով ինչ էր ասում, ես իմ խոսքերի համար եմ պատասխան տալիս եւ ուրիշների ասածները չեմ ցանկանում վերլուծել եւ գնահատական տալ, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր գնահատականները տալ եւ վերլուծություններն անել:

-Պնդումներ կան, որ ավելի շուտ կարող էինք կանգնեցնել պատերազմը, որպես այդ բոլոր գործընթացներին ներկա եւ անմիջական մասնակից զինվորական, կարո՞ղ էինք կանգնեցնել:

-Կարող եմ ասել՝ այո: Հանգամանքները հարցրեք քաղաքական իշխանության ղեկավարությունից, որոնք պատասխանատու էին այդ օրերին: Մանրամասները տեսանյութում.

Վիտալի Բալասանյան հարցազրույց Արցախի Հանրապետություն Տեսանյութ

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին