f

Անկախ

Սեւ նոր տարի կբերեմ գլխներիդ, շատ երկար կհիշեք այս նոր տարին. անհետ կորածի հարազատ (տեսանյութ)


Կարմիր խաչը չի աշխատում, հերիք չի, հենց նոր տվյալներ ունեցանք, որ նաեւ մեր Պաշտպանության նախարարությունն էլ չի ուզում աշխատել, այս հարցը էլի գցում են հետին պլան։  Այս մասին իր տեսաուղերձում ասում է Արսեն Ղուկասյանը, ով Արցախում որոնում է եղբորն ու եղբոր որդուն:

«Մեզ սկզբից ասացին, որ Կարմիր խաչն է որոշել մինչեւ հունվարի 8-ը չաշխատել։ Որոշվեց, որ եթե չաշխատեն, կփորձենք առանց Կարմիր խաչի էլ աշխատանքներ կատարել։ Չնայած դա կարող է խոչընդոտներ հարուցել։ Այսօր եւս խոչընդոտներ են եղել երեկվա խոստացված 5 ուղղության փոխարեն այսօր 1 ուղղությամբ են աշխատել։

 

 

Կարմիր խաչը չի աշխատում, հերիք չի, հենց նոր տվյալներ ունեցանք, որ նաեւ մեր Պաշտպանության նախարարությունն էլ չի ուզում աշխատել, այս հարցը էլի գցում են հետին պլան։ Այսինքն, մարդիկ պետք է այստեղ մինչեւ ամսի 10-11-ը նստեն, սպասեն, մինչեւ պարոնայք էլի որոշեն շարունակել որոնողական աշխատանքները։

Բացի այդ, այսօր իմացա, որ մեր ծնողներից մեկը խնդրել է, որ վարչապետը ընդունի ծնողներին, որ էլի հարցեր կան քննարկելու։ Պատասխան է հնչել, որ հիմա վարչապետը չի կարող ընդունել, զբաղված է Ամանորյա ուղերձով։ Գժվե՞լ եք ընդհանրապես, ձեր ուղեղը ընդհանրապես «զադնի» եք դրե՞լ, ի՞նչ նոր տարվա ուղերձ, այս երեխեքի հարցը ձեր նոր տարվա ուղերձից կարեւո՞ր է։ Ես գիտեի, որ ձեր մտածելու «դիոդը» չի միանում, բայց որ ընդհանրապես այդ «դիոդը» չկա, համոզվեցի։ Ինչքա՞ն եք շարունակելու ձեզ այսպես պահել, վերջը ուզում եք իսկապե՞ս այս ծնողներին սարքել հանցագործ։ Հեսա կգամ Երեւան, սեւ նոր տարի կբերեմ գլխներիդ։ Մեր երեխեքը քանի ամիս է՝ չկան, օրական թուրքերը նոր վիդեոներ են գցում, որ երեխեքին այնտեղ կոտորում են, դուք այսօր մտածում եք նոր տարվա մասի՞ն։ Այս տեմպերով դուք ձեր նպատակին կհասնեք, սեւ նոր տարի կբերեմ գլխներիդ, շատ երկար կհիշեք այս նոր տարին»,-ասել է նա։

Նրա խոսքով առաջ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը անմիջապես պատասխանում էր, հիմա չի էլ բարեհաճում պատասխանել։

«Մոռացե՞լ ես, որ ժողովրդի ձեռքից ՊՆ-ի դիմաց այն արտահայտությանդ համար մազապուրծ եղար, որ ասացիր՝ վարչապետն ինձ ուղարկել է, որ տեղեկանամ՝ ինչի մասին է խոսքը, գնամ, զեկուցեմ։ Ես քեզ ասեցի՝ հասկանո՞ւմ ես՝ ինչ ես խոսում, այսինքն քանի ամիս անցել է, վարչապետը տեղյակ չի, քեզ ուղարկել է, որ ինֆորմացվեց, գնաս նրան զեկուցես՝ ինչումն է մեր պահա՞նջը։ Պետք է այնտեղ մի փոքր կայծ լիներ, որ ծնողները քեզ այնտեղ ծվատեին, դա՞ էր ուզածդ։

Կամ ո՞վ է ուզում քո ուղերձը լսել, պարոն վարչապետ։ Ի՞նչ ուղերձ պետք է անես այս ժողովրդին այսօր, ասես՝ երեխեքը այնտեղ կոտորվում են, ես այստեղ նոր տարի եմ անո՞ւմ։ ․․․ թուրքերից մարդ կա՝ ձեզնից ավելի շատ է մտածում մեր երեխեքի մասին»,-ասել է նա։

Արսեն Ղուկասյան Նիկոլ Փաշինյան ՖԲ Գրառում անհետ կորած

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին