f

Անկախ

Մեզ մոտ դեռ 2020-ն է, նոր տարին չի եկել, ու չի գալու այնքան ժամանակ, մինչև Հայաստանի վրայից չմաքրենք դավաճանության, պարտության ու խայտառակության խորհրդանիշին. Անդրանիկ Թևանյան


Աշխարհը 2021–ում է, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մեզ մոտ դեռ 2020 թվականն է։ Նոր տարին չի եկել։ Ու չի գալու այնքան ժամանակ, մինչև Հայաստանի վրայից չմաքրենք դավաճանության, պարտության ու խայտառակության խորհրդանիշին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որն իր գրառումը վերնագրել է այսպես. «Ինչպես դուրս գալ Նիկոլի 2020–ից»:

«2020–ը Նիկոլի տարի էր։ Նա միշտ ատել է Արցախը, ղարաբաղցիներին ու Հայոց բանակը։ Նման մարդը գտածո էր թուրքերի ու ադրբեջանցիների համար։

2020–ին Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ մենք կորցրինք Արցախի պետականությունը, ղարաբաղցիները դարձան փախստական, Հայոց բանակը դե ֆակտո գրեթե չկա։

Բոլորիս ուշադրոթյունը, բնականաբար, մարդկային ու տարածքային կորուստների վրա է, բայց չմոռանանք, որ մենք նաև միլիարդավոր դոլարների հասնող զինտեխնիկայի կորուստ ենք ունեցել։ Դրա վերականգնումը հսկայական ջանքեր ու միջոցներ է պահանջելու։

Ինչ մնում է Հայաստանին, ապա այն խիստ պայմանականորեն կարելի է անկախ պետություն անվանել, քանզի մեր անվտանգությունն ապահովվում է բացառապես Պուտինի միջոցով։ Թուրքիան մարշ–բրասոկով չի մտնում Հայաստան, իսկ Ադրբեջանը չմտավ Ստեփանակերտ ի հեճուկս Փաշինյանի բռնած գծի ու ի հաշիվ ռուսական գործոնի։

2020–ին մենք կորցրինք հազարավոր տղաների, որոնց թիվը մեզ չեն ասում։ Չեն ասում գերիների, անհետ կորածների, վիրավորների, հաշմանդամների թվերը։ Կրկին խաբում են, կեղծում ու թաքցնում։ Ինչպես որ 2018–ի մայիսի 8–ից սկսած։ Ինչպես որ պատերազմի 44 օրերին։

Սուտը, կապիտուլյացիան, անկումը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը վարչապետի աթոռին է։ Ինքը աղբյուրի վրա նստած հրեշն է, որը ցամաքեցնելու է մեր երկիրը։

Նիկոլը հասկանում է, որ իր ընդդիմությունը կուսակցությունները չեն, առանձին խմբերը չեն։ Իր ընդդիմությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Ինքը պայքարում է ՀՀ–ի դեմ, քանզի վերջինս իրենից հաշիվ է պահանջելու արածների ու չարածների համար։ Նիկոլն ուզում է հաշիվ պահանջողին վերացնել, որ իր հաշիվներին ոչինչ չսպառնա, որ հայ ժողովուրդը հավերժ մնա չարաբաստիկ 2020–ում։
2021 մտնելու անհրաժեշտ նվազագույն պայմանը, հետևաբար, նոր իշխանության ձևավորումն է՝ առանց Նիկոլ Հայաստանը։ Նոր տարին միայն այդ դեպքում կգա»,- գրել է նա։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Ավելին
Ավելին