f

Անկախ

Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել հուլիսին Տավուշում, մանրակրկիտ մշակված դավաճանության պրիմիտիվ մի սցենար» Հայկ Մարտիրոսյան


«Հուլիսին Տավուշում զոհեր ունեցանք, ծանր մարտեր եղան, մեծ աղմուկ բարձրացավ: Յոթանասուն հոգի մարտական խաչ ստացավ, մեկ հոգի` Ազգային հերոս: Եվ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի՞նչ էին այդ մարտերը, ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս և որ ամենակարևորն է` ինչու՞»,- գրում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել:

փաշինյանի հրամանով հայկական զինուժը զբաղեցրել էր մի դատարկ բլուր, որ ադրբեջանցիներն էին զբաղեցնում, ընդ որում` սեզոնային սկզբունքով: Ու երբ հետ էին եկել իրենց դիրք` ՈւԱԶ-ով, հայտնաբերել էին, որ այնտեղ հայեր են: Ու քանի որ ադրբեջանցիները իրական ոչմիթիզհողական են` որոշեցին այն հետ վերցնել:

Իհարկե ոչմիթիզհողականի կեղծ իմիջ կառուցող փաշինյանի համար դա ալիբի էր` հանցարդարացում և նա հրամայեց մեր ուժերին ամեն գնով պահել դիրքը:

Ինչու՞: Որպեսզի համոզի իր ժողովրդին թե ինքը ոչմիթիզհողական է, ոչ մի թիզ հակված չէ տալու թշնամուն, ազատագրող է և այլն:

Միևնույն ժամանակ մի դատարկ բլրի համար վճարված ծանր գինը վերածեց մեծ փիառ ակցիայի` Սարդարապատում պարգևատրումներ բեմադրելով:

Ընդ որում դա հատուկ այնպես արեց, որ Բաքվում դա ներկայացնեն որպես սեփական ստորացում և հայերի դեմ ռևանշը դառնա հանրային անքննելի և անհետաձգելի պահանջ:

Իհարկե, ակնհայտ է, որ այս ամենն արվեց Բաքվի հետ գաղտնի համաձայնությամբ և կոորդինացմամբ:

Հիմա գյուղեր, դաշտեր, սարեր ու բլուրներ է տալիս: Առանց մի մարտի, առանց զինվորների իսկ ներկայության: Անգամ չի տալիս: Պետության կանխածրագրված և Բաքվից պատվիրված բացակայությամբ` հրավիրում է գալ և վերցնել այն ամենն` ինչ ուզում են:

Մինչ տավուշյան մի բլրի համար կյանքեր զոհեց` դա ներկայացնելով որպես ազգային անվտանգության և ազգային արժանապատվության խնդիր` նոր, ապօրինի սահմանի երկայնքով անվերադարձ կործանվում է թե´ ազգային արժանապատվությունը և թե´ ազգային անվտանգությունը:

Մանրակրկիտորեն մշակված դավաճանության պրիմիտիվ մի սցենար: Սցենար, որ աշխատեց:

Սցենար, որին ժողովուրդն այդպես էլ անհաղորդ մնաց:

Եվ դեռ մնալու է»:

քաղաքական Հայկ Մարտիրոսյան ֆեյսբուքյան գրառում

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին