Իրանը սկսել է 20 տոկոսով ուրանի հարստացման գործընթացը Ֆորդո ձեռնարկությունում: Այս մասին Mehr-ին հայտնել է ԻԻՀ կառավարության մամուլի քարտուղար Ալի Ռաբիեյը:
Նա հայտարարել է, որ այդ գործընթացը սկսվել է մի քանի ժամ առաջ նախագահ Հասան Ռոհանիի՝ յադ ծրագիրն իրականացնելու մասին վերջերս արված կարգադրությունից հետո:
Հարստացումը սկսվել է այսօր առավոտյան, և առաջին պրոդուկտը հասանելի կլինի մի քանի ժամվա ընթացքում, ասել է մամուլի քարտուղար:
Դեկտեմբերին Իրանի խորհրդարանը հաստատել է այն օրինագիծը, որն ուղղված է պատժամիջոցների չեղարկմանը ԵՄ կողմերի մեղադրանքներից հետո և իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ: