f

Անկախ

ԴԱՎԱՃԱ՞Ն, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ...


Շատերն են այսօր հարց տալիս`Նիկոլը դավաճա՞ն է,թե՞ թշնամի:Ոմանք էլ հարցնում են`նիկոլը դավաճա՞ն է,թե՞ զոհ...Երկրորդ հարցը ոչ միայն տարակուսանք է առաջացնում,այլեվ մարդկային մտքի,մարդկային տրամաբանության զերոյական կետից էլ ցածր ինչ որ մի բան,որի համար դեռեվս անուն չկա որոշված,քանզի որքան էլ գոյություն ունենա տգիտության զերոյական աստիճանի հասնող մասսա,էլի անհասկանալի է,որ մարդկային միտքը կարող է երբեվէ,որեվէ մեկի կողմից այս աստիճան հիվանդ դրսեվորում ունենալ ու հասնել նրան,որ չափից դուրս ճշգրտորեն հաշված,կազմակերպած ու իրականացված այսպիսի ազգային աղետի հեղինակին,կամ կատարողին,միլիոնավոր մարդկանց ցավ ու ողբ տվողին փորձի նկատել տալ որպես զոհ...

Մենք իրոք տարբեր ենք,մարդկային պատմության մեջ չլսված ու չտեսնված մի երեվույթ,համաշխարհային մարդկությունից տարբեր,անջատ,նրա հնարավորությունների,մտածելակերպի,դատողության սահմաններից լրիվ դուրս մի բան...ՈՒ սա արդեն ողբերգության հասնող աստիճանի երեվույթ է մեզ մոտ...

Եթե խորությամբ քննենք նիկոլ-երեվույթը,կհասկանանք,որ դավաճան պիտակելը նրան,շատ մեղմ մի բան է,ուր մնաց թե կասկածի ենթարկենք այս ճիվաղի դավաճա՞ն,թե՞ զոհ լինելը,որը հիվանդ ուղեղ եվ վառ երեվակայություն ունեցողն անգամ դժվար թե պատկերացնի,որ սրան նաեվ կարելի է զոհի շապիկ հագցնել...

Թերթեք Հայոց Պատմության բազմադարյա էջերը եվ կտեսնեք,որ տարբեր ժամանակներում դավաճան են ճանաչվել նրանք,ովքեր բացել են որեվէ արքայական,կամ իշխանական բերդի դռներ եվ ամրոցը հանձնել թշնամուն:Ովքեր կռվի պահին հրաժարվել են մասնակցել թշնամու դեմ տարվող մարտերին:Ովքեր դավադրաբար կտրել են արքայի,կամ իշխանի գլուխն ու նրա զորքին թողել առանց առաջնորդի:Ովքեր երկրի համար վճռորոշ պահին պառակտել են զորքը եվ չեն միացել ընդհանուր ինքնապաշտպանությանը:Ովքեր անսահման իշխանություն ձեռք բերելու համար իրենք իրենց հռչակել են արքա:Ովքեր երկրի մեկ կամ երկու նահանգները թշնամուն զիջելու դիմաց ակնկալել են ստանալ երկրի արքայի գահը...

Բայց Հայոց Պատմության մեջ չկա գոնե մեկ օրինակ,որ արդեն իսկ երկրի բարձրագույն իշխանություն ունեցող անձը իր քայլերով երկիրը կանգնեցնի լինել-չլինելու հարցի առաջ:Չի եղել որեվէ բարձրաստիճան ղեկավար մեր պատմության մեջ,ով ծրագրված կերպով այսօրինակ սատարի թշնամուն այնպես,որ վերջնական,ամբողջական կործանման տանի երկիրը,ինչն արեց եվ շարունակում է անել նիկոլ փաշինյան կոչվող մերօրիա այս վիժվածքը:Սրա կատարած գործը դուրս է դավաճանություն կոչված երեվույթի սահմաններից եվ չունի անուն...

Երբ քննում ենք նիկոլի կատարածն ամբողջությամբ եվ խորքային ձեվով,այլեվս ավելորդություն են դառնում բոլոր կասկածները նրան վերագրվող ապաշնորհության,դավաճանության,ընչաքղցությունից դրդված լինելու մասին:Կատարվել է մի բան իրականում,որը մարդկային ընկալումներից,պատկերացումներից,անգամ երեվակայությունից դուրս է:Նիկոլի կատարածը պետք է դիտել 4 խոշոր ու տարբեր քայլեր որպես,որոնք առանձին-առանձին վերցրած նույնքան ահասարսուռ են եվ աներեվակայելի դաժան ու սարսափեցնող,որքան որ անհավատալի սարսափազդու են իրենց ամբողջականությամբ...

Առաջինը`.-նիկոլ կոչվող այս ազգատյաց ճիվաղը,հանձնեց երկրի տարածքների քառորդ մասը եվ դեռ շարունակում է հանձնել:ՈՒ մինչեվ ե՞րբ է շարունակվելու`դա էլ ինքն ու մեր թշնամին գիտեն:Սա առանձին վերցրած,ինքն իրենով կարելի է կոչել դավաճանություն:Դավաճանություն,որի նմանը մասշտաբային առումով գոյություն չի ունեցել մեր պատմության հազարամյակներում:Բայց շարունակենք խորանալ կատարվածի մեջ...

Երկրորդ`.-մեր բանակի կործանումը...Նրանք,ովքեր կարծում են,թե նիկոլը թույլ տվեց որ այսչափ զոհեր լինեն,որպեսզի արդարացնի իրեն,թե իբր դժվար մարտեր էին,շատ զոհեր եղան,դրա համար տարածքների մասով այսպիսի փաստաթուղթ ստորագրվեց`ՍԽԱԼ ԵՆ:ՍԽԱԼ ԵՆ նաեվ նրանք,ովքեր հավատում են ղեկավար կոչված այս վիժվածքի այն արդարացմանը,թե իբր պատերազմը չէր կարող սկզբի օրերին կանգնեցնել,որտեվ վախ ուներ,որ ժողովուրդն իրեն դավաճան կանվաներ:Սուտ է այս պատճառաբանությունը նողկալիության աստիճան,որտեվ յուրաքանչյուր ոք եվ հենց ինքը`այս վիժվածքը շատ լավ պիտի հասկանար,որ այսպես թե այնպես,ավելի մեծ զոհեր,տարածքներ տալուց հետո ավելի վստահաբար ու հաստատ էին իրեն դավաճան անվանելու,իսկ որ տարածքների հարցն ու պատերազմը պայմանավորված էին,դրանում այսօր ոչ ոք չի կասկածում եվ ըստ այդմ էլ ուրեմն նիկոլը հրաշալի գիտեր,որ իրեն անվանելու են դավաճան...Որքան էլ աներեվակայելի լինի այս փաստը,միեվնույն է`չընդունել չենք կարող,որ ԱՅՍՉԱՓ ԶՈՀԵՐ ՏԱԼՈՒ ԻՄԱՍՏԸ ՄԻԱՅՆ ՄԵԿՆ ԷՐ` ԱՆՊԱՇՏՊԱՆ ԹՈՂՆԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՈՐՑՐԱԾ,ԻՐ ԴՌԱՆ ՇԵՄԻՆ ԱՐԴԵՆ ՈՏՔ ԴՐԱԾ ԹՈՒՐՔԻՑ ՍԱՐՍԱՓԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ԽՈՒՃԱՊԻ ՄԱՏՆԵԼ ՆՐԱՆ:Այդ հազարավոր զոհերը պատերազմի,անհրաժեշտ զինատեսակներ չունենալու,անկազմակերպվածության հետեվանք չէին:Դրանք եվս հատուկ ծրագրված եվ իրականացված հայակործան ծրագրի ամենակարեվոր մասն էին կազմում:Երկրի տարածքները հանձնելուց հետո պետք է չլինեին այդ դավաճանությունն իրականացնողներին պատժող բազուկներ ու միաժամանակ նաեվ չպետք է լիներ այն սերունդը,որը ինքնակազմակերպվելով,կկարողանար պաշտպանել ծվատված երկիրն ու խուճապահար ժողովրդին:Այսինքն`նիկոլը կտրեց ամենամեծ ավյունով լի,քաջության գնալու պատրաստ սերնդի գլուխը,կտրեց երկրի ու ազգի պաշտպանների գլուխը ,մեզ թողնելով ամբողջովին անպաշտպան թշնամու հանդիման:Չմոռանանք,որ պատերազմի կեսերին նույն նիկոլը կոչ արեց զինվել եվ ճակատ մեկնել 21-22 տարեկան տղաներին,քանի որ արդեն գլխատվել էր 18-20 տարեկանների սերունդը եվ երիտասարդ սերնդին անհրաժեշտ էր ամբողջովին վերացնել:Շատերիս տարակուսած հարցերին,թե`"ինչու՞ հենց հատկապես այսքան երիտասարդները",նիկոլին անվերապահորեն հավատացող "փիլիսոփաները" ասում էին,թե իբր 21-22 տարեկանները դեռ մեկ տարի է,որ զորացրվել են,դեռ թարմ են ռազմական գիտելիքները,դրա համար է հենց նրանց կոչ անում զինվելու ու ճակատ գնալու...Ոչ ոք այդ ժամանակ պատկերացնել անգամ չէր կարող հրեշի հրեշավոր նպատակները,որ նա մտածված ավելի տարիքավոր,փորձ ունեցող կամավորներին պահում էր տարբեր քաղաքներում գտնվող զինվորական մասերում եվ ամեն բան անում էր առաջնագիծ ուղարկելու ամենաերիտասարդ մարդկանց,որպեսզի Հայաստանին ու հայ ժողովրդին վերջնականապես զրկի իր պաշտպաններից ամբողջովին...ԿՈՐԾԱՆՈՒՄ ԷՐ ԵՎ ԿՈՐԾԱՆԵՑ ԲԱՆԱԿԸ,ԶՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐՆ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՑ...

Երրորդ`.-Վերեվում ասածս ամբողջական եվ հավատարժան է դառնում,երբ հիշում ենք,որ բոլոր նահանջների ժամանակ ոչ մի անգամ թույլ չի տվել պայթեցնելու եղած զինպահեստները,կամ կռվի դաշտում ոչնչացնելու զինտեխնիկան,որպեսզի դրանք չընկնեին թշնամու ձեռքը:ՈՒղղակի ասած`ոչ պատահականորեն,եվ ոչ էլ միամտորեն,թշնամուն է հանձնել Հայոց Բանակի ունեցած ամբող զենք-զինամթերքը,ԶԻՆԱԹԱՓԵԼՈՎ ԲԱՆԱԿԸ,լավ իմանալով,որ իր,իր հանցագործ կնոջ եվ իր թայֆայի կողմից թալանված է արդեն երկրի ամբողջ բյուջեն եվ եթե որոշակի քանակով բանակ էլ կազմվի,հնարավոր չի լինի այդ բանակին արագորեն զինել...

ԱՅՍԻՆՔՆ Ի՞ՆՉ ՍՏԱՑՎԵՑ...Այն,որ նիկոլ անունով վիժվածք հայատյացը ՏՎԵՑ ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ,ՄՈՐԹԵՑ-ՈՉՆՉԱՑՐԵՑ ԵՐԿԻՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՈՒԺԸ` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ԵՎ ԲԱՆԱԿԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԶԻՆՏԵԽՆԻԿԱՆ ՀԱՆՁՆԵՑ ԹՇՆԱՄՈՒՆ,ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԶԻՆԱԹԱՓ ԱՆԵԼՈՎ,ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ ԹՈՂՆԵԼՈՎ ԵՂԱԾ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ...

Չորրորդ`.- այսօր շատ լավ հասկանալով,որ չունի այլեվս իշխանություն,որեվէ բան կատարելու միջոց,որեվէ բանակցության մասնակցելու հնարավորություն,շարունակում է պնդերեսորեն եվ անամոթաբար կառչած մնալ աթոռին,ապահովվելով թշնամու կողմից իրականացվող ամեն մի անօրինականության հաջողություն:նիկոլը հրաշալի հասկանում է,որ ինքն այլեվս ոչ մի տեղ,ոչ մի կերպերով չի կարող որեվէ նոր բան անել,որեվէ կառավարում իրականացնել,որեվէ գործ ձեռնարկել:Գիտի,որ ինքը որպես երկրի ղեկավար վերջացած է:Սա հասկանալով մնում է երկրի ղեկավարի աթոռին միմիայն նրա համար,որպեսզի ապահովվի իր պաշտպանյալների,իր հետ համագործակցող թշնամու կատարած քայլերի անխափան իրականացումը:Այսինքն` ՆԻԿՈԼԸ ԹՇՆԱՄՈՒ ՀԱԿԱՀԱՅ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՂ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ...

Մեր երկրում ներդրված այս ազգակործան ճիվաղի միջոցով այսքան բանից հետո զսպված է պահվում հայը,անկարող արագ ինքնակազմակերպվելու,անկարող բանակ հավաքելու,անկարող զինվելու,անկարող նոր դաշնակիցներ գտնելու,կամ հին դաշնակիցների հետ հարաբերությունները վերականգնելու...Սա նշանակում է,որ ամբողջ երկիրն ու ազգը այս ճիվաղը շարունակում է պահել մահացու սեղմանների մեջ,որպես կենդանի թիրախ Թուրքիայի կողմից արագ կազմակերպվող վաղվա ահեղ պատերազմին,վերջաբանին հասցնելու Հայաստանն ու հայոց ազգը...

Երբ այսպես մանրակրկիտ քննում ենք այս հրեշի հրեշավոր քայլերը մեր երկրի ու մեր ազգի հանդեպ,ի չիք են դառնում դավաճան լինելու կասկածները...ՆԻԿՈԼԸ ԴԱՎԱՃԱՆ ՉԷ,ՆԱ ԹՇՆԱՄԻ Է...ԹՇՆԱՄԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿՐԻՆ ՈՒ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ,ԲՈԼՈՐ ԿԵՐՊԵՐՈՎ ՀԱՍՆԵԼՈՒ ԱՅԴ ՃԻՎԱՂԻՆ ԵՎ ԵՐԿԻՐՆ ՈՒ ԱԶԳԸ ՓՐԿԵԼՈՒ ԱՅԴ ՀԱՅԱՊԻՂԾ ՎԻԺՎԱԾՔԻՑ...ՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՁԵՎԻ ՊԱՏԻԺ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ ՄԵԿԻ ՀԱՆԴԵՊ,ՈՎ 21-րդ ԴԱՐԻ ՇԵՄԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՄԵԶ ՈՒ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԴՐԵՑ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ:ՈՎ ԲԱՐԲԱՐՈՍ ՁԵՎՈՎ ՎԱՐՎԵՑ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՈՒ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ:ՈՎ ԲՈԼՈՐ ԴԱՐԵՐԻ ԲՈԼՈՐ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՔԱՅԼ ԱՅՆ ԿՈՂՄ Է,ԱՆՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ,ՏԵՍԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՃԻՎԱՂ,ՈՐԻՆ ՊԵ´ՏՔ Է ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԵՆ ԱՐԺԱՆԻ ՁԵՎՈՎ ՊԱՏԺԵԼ`ՀԱՆՈՒՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ,ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱԶԳԻ ԵՎ ՀԱՆՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ...ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ,ՆԻԿՈԼԻԶՄԻ ԱՅՍ ԽԱՐԱՆԸ ԴԱՐԵԴԱՐ ՄՆԱԼՈՒ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԻՆ,Ի ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ Ի ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ....

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

04.01.2021թ.

Սվետլանա Մարգարյան ՖԲ Գրառում էսսե Նիկոլ Փաշինյան դավաճանություն

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին