Մադրիդի «Ռեալն» ու թիմի ավագ Սերխիո Ռամոսը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման հարցում:
Ըստ ESPN- ի՝ Ռամոսը կցանկանար մնալ Մադրիդում, բայց նա գոհ չէ նոր պայմանագրի պայմաններից:
Այս իրավիճակից փորձում է օգտվել «Մանչեսթեր Սիթին»: Անգլիական թիմը պատրաստ է Ռամոսին առաջարկել բարձր աշխատավարձ՝ նրան ամռանը անվճար ձեռք բերելու դեպքում: