f

Անկախ

Իր հոդվածում Փաշինյանը տողատակերով նախապատրաստում է ՀՀ մյուս մարզերի տարածքներն էլ վերաձևելու՝ Ադրբեջանի իրավունքն ու պաշտպանում Մեղրիով թուրքին ճանապարհ տալու հեռանկարը. Ա. Թևանյան


Ըստ Նիկոլի՝ պատերազմի ու պարտության համար մեղավոր են նախկին բոլոր իշխանությունները, Կրեմլը, հայ ժողովուրդը, բայց ոչ երբեք ինքը։ Այնինչ՝ թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն ինքն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածին: Թևանյանի գրառումը՝ ստորև.

«Ո՞ր տարբերակը կընտրի Նիկոլը՝ ոտքերո՞վ, թե՞ ձեռքերով առաջ

Նիկոլ Փաշինյանը «լավաշ» հոդվածով անդրադարձել է պատերազմին ու մեր կրած պարտությանը։ Ինչպես ասում են՝ «գող՝ սիրտը դող»։ Գողն ամենաբարձրն է գոռում «ես անմե՜ղ եմ»։

Դետալներով անդրադառնալ նրա ասածներին և ջարդել ամեն մի նախադասություն, այլևս անիմաստ է։ Վաղուց է անիմաստ։ Նրա ասածները մանրամասն վերլուծելը և նրա հետ Արցախի, պատերազմի թեմայով առարկայական բանավեճի մեջ մտնելը կվիրավորի իմ ինտելեկտը։ Քանզի 2018–ի մայիսից նշել եմ նրա կատաստրոֆիկ սխալների, կանխատեսել սպասվող աղետի մասին։

Ըստ Նիկոլի՝ պատերազմի ու պարտության համար մեղավոր են նախկին բոլոր իշխանությունները, Կրեմլը, հայ ժողովուրդը, բայց ոչ երբեք ինքը։ Այնինչ՝ թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն ինքն է։

Իրականությունն այն է, որ մենք պատերազմից կարող էինք խուսափել, եթե չլինեին Նիկոլի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, բանակցային գործընթացը փակուղի մտցնելը, «կազուս բելի» առաջացնելը։

Պատերազմն այս ելքը չէր ունենա, եթե կասկածելի ու հիմար որոշումներ չկայացվեին։ Մենք այսքան կորուստներ չէինք ունենա, եթե Նիկոլը չլիներ Հայաստանի ղեկավարը։

Մեր հազարավոր տղաները դավաճանության ու հիմարության զոհ դարձան։

Արցախի պետականությունը կորավ, քանի որ Նիկոլ Փաշինյանը սկզբում «ա լյա» Տեր–Պետրոսյան «խաղաղության» կուսակցության առաջնորդ էր խաղում, իսկ հետո՝ «ա լյա» «ծռեր» «ռազմահայրենասեր»։ Երկու դեպքում էլ նա պատերազմ ու պարտություն էր բերում մեր երկրի գլխին, որովհետև երկու կոդերն էլ այլ ելք չեն կարող ապահովել։

Նիկոլի արդարացումները դավաճանության, ստախոսության, փաստերի նենգափոխման, անգրագիտության, ինքնախոստովանական ցուցմունքի, էժանագին «կռուտիտի» համադրություն են։

Ուշագրավն այն է, որ նա պաշտպանում է Ադրբեջանի՝ Արցախին տիրանալու և ՀՀ սահմանները վերաձևելու իրավունքը։

Վտանգավորն իր դեմագոգիկ շարադրանքում այն է, որ նա տողատակերով նախապատրաստում է ՀՀ մյուս մարզերի տարածքներն էլ վերաձևումներ անելու Ադրբեջանի իրավունքն ու պաշտպանում Մեղրիով թուրքին ճանապարհ տալու հեռանկարը։

Նիկոլի մասով միայն մեկ թեմա կա՝ նրա հեռացումը։ Ու քանի սրան չենք հասել, ես իմ մասով միայն ինձ եմ մեղադրում, որ դեռ չեմ վռնդել այդ ոչնչությանը վարչապետի կաբինետից, բայց կվռնդեմ։ Կասկած չունեմ։

Նիկոլը կվռնդվի ոտքերով կամ ձեռքերով առաջ տարբերակով։ Ես կողմ եմ ձեռքերով առաջ տարբերակին։ Ինքը պայքարում է ոտքերով առաջի համար։ Տեսնենք` ում մոտ կստացվի»։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին