Քրեակատարողական հիմնարկներում լուրեր են շրջանառվում, որ հանրաքվեից հետո <<ամունիստ>> է լինելու, հետևաբար իրենց շահերից է բխում հանրաքվեին մասնակցելը և այո ասելը։
Այս հանգամանքը պետք է քննարկման առարկա դառնա 2 շտաբերի կողմից, քանի որ կա՛մ <<այո>>-ի ճակատը կեղծ լուրեր է շրջանառում և շահագրգռում քրեակատարողական հիմնարկի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կամ <<այո>>-ի շտաբի անունից կեղծ լուրեր են տարածվում։