f

Անկախ

ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻ


Թուրքերն իրենց այսօրվա հզոր պետության համար պետք է շնորհակալ լինեն Քեմալ Աթաթուրքին ում ազգայնական գաղափարախոսության /քեմալիզմ/ ու դրա գործնական իրացման արդյունքում Թուրքիան նվազագույն կորուստներով դուրս եկավ Առաջին աշխարհամարտում կրած պարտությունից, չկորցրեց իր քաղաքական ու ֆինանսական ինքնիշխանությունը ու հիմք դրեց հզոր հանրապետության ձևավորմանը։

Տեսակով հետադիմական, բայց բովանդակությամբ առաջադիմական այդ գաղափարախոսությունն ու դրա հիման վրա ձևավորված վեց նետերի բանաձևն ընկավ նորաստեղծ թուրքական պետության հիմքում։ Պարադոքսն այն էր, որ հետադիմական ազգայնականությունը Թուրքիայում բերեց հեղափոխականն ու առաջադիմական փոփոխություններ՝ պետությունը դրվեց սեկուլիար կառավարման /կրոնի և պետության տարանջատում/ մոդելի վրա, սկսվեց մշակութային և տնտեսական ռեֆորմացիա, երկրի «եվրոպականացում»։

Մեզ` հայերիս նույնպես բախտ է վիճակվել ունենալ ազգի նման փառապանծ զավակ՝ Նժեհը։ Նույն այն ժամանակ, երբ Քեմալը հաջողությամբ պայքարում էր իր երկրի ինքնիշխանության կորստի դեմ, Նժդեհը Զանգեզուրում հիմնեց «Դավիթբեկյան Ուխտեր» կոչվող միությունը և երդվեց պայքարել հայրենիքի ազատության համար։ Նժդեհը, ճիշտ է, ամբողջ կյանքում հավատարիմ մնաց իր ուխտին, սակայն հայրենիքն իր ազատությունը կորցրեց։ Թուրք-բոլշևիկյան զույգը պատառ-պատառ արեց Հայաստանն ու մեզ, ըստ էության, մեկընդմիշտ զրկեց միացյալ Հայաստան ունենալու գործնական հնարավորությունից։

Այսօր ունենք մեզնից հայրենիքի կտոր փախցնելու ցանկությամբ տոգորվող հզորագույն Թուրքիա և կրկին՝ ծվեն-ծվեն եղած Հայաստան։ Սրա հիմքում, իհարկե, կան նաև օբյեկտիվ պատճառներ, սակայն իմ կարծիքով փաստակազմի գերագույն մասը սուբյեկտիվ դաշտում է։ Այսինքն, խնդիրն ընդամենը մեր ընտրության մեջ է։

Ստացվում է, որ այժմ կրկին նույն ճամփաբաժանին ենք։ Կամ վերադառնալ նույն կետին և շարունակել մարտնչել մեր ազատության համար Դավիթբեկաբար կամ տրվել ազատ անկմանն ու լավագույն դեպքում կրկին հայտնվել ռուսական գրկում՝ կորցնելով արժանապատվորեն մաքառելու և վերջնարդյունքում հզոր Հայաստան ստեղծելու հազարամյակ ձգվող մեր երազանքը։ Ապացուցված է, որ երկրորդը փրկություն չէ, այլ փրկության իմիտացիա։

Խաղաղ ու հանգիստ պայմաններում այդ երազանքը բոլորի շուրթերին է ու բոլորը խոսում են Հայաստանի ինքնիշխանության կարևորության մասին, իսկ ծանրագույն ժամանակներում այն բոցկլտում է միայն ազգայնականների սրտերում։

Վարազդատ Հարությունյան ՖԲ Գրառում ազգայնականություն

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին