@wargonzo նախագծի տեղեկություններով, որոնք ստացվել են ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրներից, Մոսկվա է պատրաստվում այցելել նաև ադրբեջանական պատվիրակությունը:
Բանակցությունների առարկա կարող է դառնալ միջանցքի բացումը Ադրբեջանի և Նախիջևանի միջև:
Համապատասխան կետը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին ընդգրկված է նոյեմբերի 9-ի համաձայնության մեջ: Սակայն որոշակի մեխանիզմներ դեռ մշակված չեն: