Անցած օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 63 դեպք և 79 ասիմպտոմատիկ կրող, իսկ 21 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից: Գրում է Russian.rt.com-ը։
Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալոթւյունը՝ հղում կատարելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական առողջապահական կոմիտեի տվյալներին:
Նշվում է, որ 63 նոր հաստատված դեպքերից 11-ը ներմուծված է, մնացած 52-ը տեղական են, դրանցից մեկը հայտնաբերվել է Լյաոնին նահանգում, 51-ը՝ Հեբեյ նահանգում, որտեղ վերջերս գրանցվել է հիվանդության նոր բռնկում: Այս պահին ամենածանր իրավիճակը Շիցյաչժուան քաղաքում է, որը հայտարարվել է համաճարակաբանական ռիսկի բարձր մակարդակ ունեցող տարածք: