f

Անկախ

Նրանք անպայման կանգնելու են պատմության դատի առաջ


Այսօր աշխարհի բոլոր ժողովուրդների ուշադրությունը գամված է այն լրահոսին, որում ներկայացվում և մեկնաբանվում են Ամերիկայի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություննեը:

Անկախ այդ զարգացումների վերաբերյալ ամենատարբեր մեկնաբանություններից՝ ժողովրդավարության իրական դեմքը ձևակերպումից մինչև ԱՄՆ քաղաքական համակարգի ճգնաժամի գուժումը, բոլորը համակարծիք են մեկ հարցում՝ տեղի ունեցող իրադարձությունները լուրջ հարված են ԱՄՆ պետականությանն ու աշխարհի ամենաազդեցիկ պետություն լինելու նրա միջազգային հեղինակությանը:

Այդ զարգացումները լուրջ մարտահրավեր էին նաև ամերիկյան հանրապետական օրենսդիրների համար: Նրանք ակամայից հայտնվեցին անսպասելի ընտրության առջև՝ մի կողմից կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված աջակցությունն էր իրենց լիդերին՝ Թրամպին և մյուս կողմից՝ նվիրվածությունը ամերիկան պետության ու պետականության իդեալներին:

Ի պատիվ հանրապետական օրենսդիրների պետք է փաստել, որ նրանց մեծամասնությունը հրապարակավ հրաժարվեց իր լիդերին աջակցելու նեղ կուսակցական պարտադրանքից և, ստեղծված բարդ ու Ամերիկայի միջազգային հեղինակությունը վտանգող իրավիճակում, վճռականորեն կանգնեց երկրում դարերի ընթացքում ձևավորված ժողովրդավարական ավանդույթները և ամերիկյան պետության ինստիտուցիոնալ հիմքերի անսասանությունը պաշտպանողի դիրքերում:

Ամերիկյան օրենսդիրներն առաջնորդվեցին բացառապես պետության և պետականության պաշտպանության պատմական իրենց առաքելությամբ, բարձր պահեցին ամերիկյան ժողովրդի պատիվն ու արժանապատվեությունը՝ վեր կանգնելով նեղ կուսակցական շահերից: Իրենց այդ քայլով ամերիկյան օրենսդիրները դրսևորեցին ժողովրդի ընտրյալին հատուկ քաղաքական վարքագիծ՝ մարմնավորելով սեփական երկրի Քաղաքացու վեհ կերպարը, արդարացնեով իրենց օգտին քվեարկած քաղաքացինեերի վստահությունն ու սպասելիքները: Թերևս սրանում է կայանում այդ երկրի և այդ ժողովրդի հզորության գաղտնիքներից մեկը:

Վերը նկարագրվածի համապատկերում արձանագրելով 44-օրյա պատերազմի արդյունքում մեր ժողովրդի և պետության անվտանգության ոլորտում ձևավորված սպառնալիքները և դրանցում N1 մեղավորի ներդրումը, մենք հայերս, իսկ ավելի ճիշտ հայաստանցիներս, հնարավորություն ունենք գնահատելու թե որքանով են նրան սատարող, այսպես կոչված, ‹‹ժողովրդի ընտրյալ իշխանավորներն›› իրենց վարքով ու բարքով պատրաստակամ պաշտպանելու մեր բոլորիս Պետության անվտանգությունը:

Այդ ընտրյալներն առիթը բաց չեն թողնում ամեն խաչմերուկում գոռալ գոչել արևմտյան ժողովրդավարությանը իրենց նվիրվածության մասին և բոլորովին ավելորդ չէր լինի օրինակ վերցնել իրենց ամերիկյան կոլեգաներից՝ թե ինչպես պետք է պաշտպանել սեփական պետությունը և սեփական ժողովրդի արժանապատվությունը՝ դրանով իսկ նպաստելով սեփական երկրի հանդեպ աշխարհի ժողովուրդների հարգանքի բարձրացմանը:

Մինչդեռ ամերիկյան օրենսդիրների քաղաքական վարքագծի ֆոնին առավել ընդգծվում է Փաշինյանին սատարող պատգամավորներից յուրքանչյուրի հանցավոր և պետականադավ վարքագիծը: Նման պատգամավորը չի եղել և չի կարող լինել Հայաստանի Քաղաքացու կերպարի մարմնավորում: Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը մերժում է այդ պատգավարոներին, որքան էլ նրանք փորձեն քողարկվել իշխանական ֆեյքերով:

Առավել քան ակնհայտ է, որ անկախ որևէ հանգամանքից Փաշինյանը և նրան սատարող պատգամավորները, Փաշինյանի Կառավարության անդամներն ու իրավական համակարգի ներկայացուցիչները կանգնելու են պատմության դատի առջև: Այդ օրը անպայման գալու է և ոչ հեռու ապագայում:

Խոսրով Հարությունյան ՖԲ Գրառում

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին