Եթե ուզում եք իմանալ, թե ինչա կատարվում Թուրքիայում երեկվա իրադարձություններից հետո, ընդհամենը պետք է դուրս գալ տնից ու մտնել մի քանի կրպակ ու խանութ: Բոլորը միացրել են հեռուստացույցը ու լուրերին են հետևում, փորձագիտական վերլուծություններ անում ու իրենց կարծիքը հայտնում: Նոր մի կին բանջարեղեն էր առնում ու վաճառողի հետ քննարկում, թե արդյոք նախագահը չպետք է հարցներ քաղաքացիներին ուզում են իրենք զորք ուղարկել Սիրիա, թե ոչ: Դոլարի կուրսի մասին էլ չասեմ՝1 դոլարը 6,25 լիրա: