f

Անկախ

Փաշինյանը ՍՏՈՒՄ է՝ հերքելով, որ Սյունիքով անցնելու է Ադրբեջան-Նախիջևան ճանապարհային ուղի, որը ոչ այլ ինչ է, քան միջանցք։


ՀՀ վարչապետն այսօր հերթական գրառումն է արել՝ փորձելով հերքել Մեղրիով միջանցքի բացումը։

Ահա այդ հատվածը. «Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն»։

Հիմա բացենք նոյեմբերի 10-ի խայտառակ հայտարարությունը, որի 9-րդ կետն ասում է հետևյալը. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։

Համադրենք այս երկու տեքստերը և տանք պարզ տրամաբանական հարց. եթե խոսք չի գնում միջանցքի մասին, այլ պարզապես սովորական տրանսպորտային տեղաշարժ է (օրինակ՝ ՀՀ A սահմանային անցակետից ադրբեջանական մեքենան մտնում է ու դուրս է գալիս ՀՀ B սահմանային անցակետից), ինչո՞ւ է այդ տեղաշարժը հսկվում ոչ թե ՀՀ կողմից, այլ ՌԴ Սահմանապահ ծառայության» և ինչու պետք է առանձին շեշտվի դրա մասին պատերազմն ամփոփոխ հայտարարության տեքստում։

Երկրորդ. ուշադրություն դարձրեք, որ ճիշտ նույն ձևակերպումն է օգտագործված նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ Լաչինի միջանցքի համար. «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։

Այսպիսով, ՀՀ վարչապետը լեզվաբանության մակարդակում չի ստում, որ տեքստում գրված չեն «Մեղրի» ու «միջանցք» բառերը։

Սակայն նա ՍՏՈՒՄ է՝ հերքելով, որ Սյունիքով անցնելու է Ադրբեջան-Նախիջևան ճանապարհային ուղի, որը ոչ այլ ինչ է, քան միջանցք։

Եվ բոլորովին նշանակություն չունի, որ այդ միջանցքի անունը ՀՀ վարչապետը չի դնում միջանցք։ Փոխարենը՝ դա անում են այն երկրները, որոնք օգտվելու են դրանից՝ Թուրքիան և Ադրբեջանը՝ անվանելով այն «Նախիջևանի միջանցք» (այդ մասին տե՛ս երեկվա գրառումս՝ https://www.facebook.com/varujeans/posts/10222789876965774

Ցավոք, հայաստանցիների մեծ մասը չի հասկանում, թե ինչ աղետ է լինելու Մեղրիի միջանցքի բացման դեպքում։ Հայաստանի անկումը շարունակվում է։

ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:

Վարուժան Գեղամյան ՖԲ Գրառում Սյունիքի մարզ Նիկոլ Փաշինյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին