f

Անկախ

Միքայել Մինասյան. Ադրբեջանական կողմը 3 լրացուցիչ կետ է առաջ քաշում


Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում պետք է ունենա իրավական հիմք՝ եռակողմ համաձայնագիր, կամ խաղաղապահ առաքելության մանդատ: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ռուսաստանյան կողմն այն պատրաստել է դեռ մինչեւ նոյեմբերի 9-ը, ու հայկական կողմը պատրաստակամությամբ ստորագրել է, սակայն չի ստորագրել Ադրբեջանը։ Ադրբեջանական կողմը ելնում է նրանից, որ ինքը հաղթող է, Փաշինյանը՝ պարտված, ու առաջ է քաշում 3 լրացուցիչ կետ, որոնք ցանկանում է տեսնել խաղաղապահների գործունեությունը կարգավորող պայմանագրում (կամ դրա բաժնում)։

- Արցախում որեւէ հայկական զորք չպետք է լինի, քանի որ այն ադրբեջանական տարածք է։ Ադրբեջանական զորքն այնտեղ է իրավունքի ուժով, ռուսաստանյան զորքը՝ ադրբեջանցիների համաձայնությամբ, իսկ հայկական զորք չպետք է լինի՝ ոչ ՀՀ ԶՈւ-ն, ոչ Արցախի ՊԲ-ն։

- Հայաստանի պաշտոնատար անձանց բոլոր այցերն Արցախ պետք է ինչ-որ կերպ համաձայնեցվեն ադրբեջանական կողմի հետ։

- Արցախի ինքնակառավարման մարմինները պետք է ընտրվեն/նշանակվեն ադրբեջանական կողմի ու խաղաղապահների համաձայնությամբ։

Հայկական կողմի խնդիրն այն է, որ պարտվողական ոգեւորության մեջ նա առաջինն է ստորագրել փաստաթուղթը՝ հնարավորություն չտալով Ադրբեջանին իր ակնկալիքները վերջնականապես ներկայացնել միջնորդին՝ Ռուսաստանին։ Ադրբեջանի հետ չհամաձայնեցված, բայց Նիկոլի կողմից արդեն ստորագրված պայմանագրի նախագիծը Ադրբեջանին բանակցային նոր լծակներ է տալիս՝ թույլ տալով, կետերը չկատարելու դեպքում, պահանջել խաղաղապահների դուրսբերումը։

Հ․ Գ․- Հա, ի դեպ, այս փաստաթուղթը հունվարի 11-ին չի քննարկվելու։ Հունվարի 11-ին քննարկվելու է բոլորովին այլ բան։ Բայց այդ մասին՝ ավելի ուշ»։

Միքայել Մինասյան Ռուսաստան համաձայնագիր հրադադարի մասին խմբագրի ընտրանի

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին