Ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերությանը պատկանող կործանված ուղեւորատար ինքնաթիռում 65 մարդ է գտնվել։ Այդ մասին հայտնում է Detik պորտալը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Բուդի Քարիա Սումադիին: Գրում է Gazeta.ru-ն։
Ինքնաթիռում գտնվել է 53 ուղևոր, այդ թվում ՝ 10 երեխա և անձնակազմի 12 անդամ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ օրը՝ հունվարի 9-ին, Boeing 737-500- ը ընկել է Յավանի ծովում ՝ Ջակարտայի մոտակայքում՝ Լակի կղզու մոտակայքում:
Առավոտյան ինդոնեզական լրատվամիջոցները հայտնել էին ռադարներից անհետացած Sriwijaya Air ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար ինքնաթիռի մասին։ Օդանավը թռիչք էր իրականացնում Ջակարտայից դեպի Պոնտիանակ։