Թայվանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Գրանցված երկրաշարժի մասին հայտնել է Կենտրոնական օդերեւութաբանական բյուրոյի կայքը։ Գրում է Gazeta.ru-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիս-արևելյան ափերի մոտ գտնվող Յիլան քաղաքից 27,8 կիլոմետր հեռավորության վրա:
Դրանց էպիկենտրոնը գտնվել է 72,2 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: