f

Անկախ

Միայն խմբակցությունը լքած պատգամավորները չեն, որ իրենց անհամաձայնությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանի հետ. պատգամավոր


Ով կույր չի՝ կտեսնի, որ վերջին նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից այս կողմ և նույնիսկ դրանից առաջ միայն խմբակցությունը լքած պատգամավորները չեն, որ իրենց անհամաձայնությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց այդ պատգամավորների անհամաձայնություն հայտնելու ձևն է ուրիշ եղել, և հենց սա է որոշիչ տարբերությունը և այն առանցքը, որի շուրջ իրականում պետք է ծավալվի ողջ բանավեճը, չնայած իմ կարծիքով առանձնապես բանավիճելու բան չկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

«Մանդա՞տ դնել, թե՞ դուրս գալ խմբակցությունից

Վստահ չեմ, որ շատերը հիմա այս հարցի քննարկման սիրտն առհասարակ ունեն, բայց ուշ թե շուտ պետք էր սրա մասին խոսել։ Երեկ գործընկերս՝ Ռուբեն Ռուբինյանը, անդրադարձ է կատարել պատգամավորի կողմից «Իմ Քայլը» խմբակցությունը լքելու երևույթին։ Ոչ մեկին չի վիրավորել, ընդամենը արձանագրել է, որ պատգամավորական մանդատ են ստացել «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով։

Սխա՞լ է ասել։ Թերևս այո, մի փոքր փորձել է մեղմել, չի ուզել ավելի ուղիղ, կոշտ և, միևնույն ժամանակ, ճիշտ արտահայտվել։ Իսկ ավելի ուղիղ, կոշտ ու ճիշտն այն է, որ մանդատ են ստացել, որովհետև ցուցակը գլխավորող անձի անուն ազգանունը Նիկոլ Փաշինյան էր։ Եթե այս ելակետում համաձայն չեք, ուրեմն վստահաբար մենք խմբակցությունից դուրս գալ/չգալու հետ կապված հարցում համակարծիք չենք լինելու, կարող եք խնայել ձեր ժամանակը և գրառմանս շարունակությունը չկարդալ։

Եթե համաձայն եք, գուցե առաջ եք քաշում հաջորդ հարցը, որը մոտավորապես այսպես է հնչում․ «Է հա, հասկացանք, հիմա որ այդպես է մարդը մանդատ ստացել, ուրեմն պետք է ամեն ինչում Նիկոլ Փաշինյանի հետ համաձա՞յն լինի»։ Այդ հարցի պատասխանը բացասական է, իհարկե ոչ, չի նշանակում, բայց գիտե՞ք՝ ինչն է ավելի կարևոր։ Կարևոր է, որ հասկանանք, որ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն լինել/չլինելը չէ, խնդիրը կիսատության և երկակի ստանդարտների մեջ է։ Համաձայն չլինելը և խմբակցությունից դուրս գալը, այն պարագայում, որ մանդատի ստացման գործընթացում որոշիչ նշանակություն է ունեցել հենց այն անձը, ում հետ դու համաձայն չես, այդ կիսատության և երկակի ստանդարտների արտացոլանքն է՝ «համաձայն չեմ, բայց գլխավորապես իր ջանքերով ստացված մանդատը կպահեմ, որպեսզի շարունակեմ «հերոսաբար» իր հետ չհամաձայնվել»։

Ի դեպ ավելորդ չի նշել, որ այս համատեքստում խոսքը սկզբունքային, որոշ դեպքերում արժեքային անհամաձայնությունների մասին է․ այնպես չէ, որ ով խմբակցության կազմում է, միշտ և ամեն ինչում համաձայն է, մեղմ ասած ոչ։

Ով կույր չի՝ կտեսնի, որ վերջին նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից այս կողմ և նույնիսկ դրանից առաջ միայն խմբակցությունը լքած պատգամավորները չեն, որ իրենց անհամաձայնությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց այդ պատգամավորների անհամաձայնություն հայտնելու ձևն է ուրիշ եղել, և հենց սա է որոշիչ տարբերությունը և այն առանցքը, որի շուրջ իրականում պետք է ծավալվի ողջ բանավեճը, չնայած իմ կարծիքով առանձնապես բանավիճելու բան չկա։

Այնպես որ թացը չորի հետ պետք չէ խառնել։ Ոչ ոք չի ասում՝ ամեն ինչում համաձայն եղեք, ասում են՝ մի եղեք կիսատ և երկակի ստանդարտներով ղեկավարվող, ազնիվ չի։

Հ․Գ․ Բացառության կարգով թույլ տվեք այս մի գրառմանս մեկնաբանություններին, եթե այդպիսիք կլինեն, չանդրադառնալ, կարծում եմ սպառիչ է։ Եթե համաձայն չեք, խնդիր չէ՝ Ձեր իրավունքն է»։

 

Սուրեն Գրիգորյան ՖԲ Գրառում Իմ քայլը Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

«Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», - Ադրբեջանի փաստաբանների միության անդամ
Շղթայական ավտովթար Երևանում. «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել են 9 ավտոմեքենա. Shamshyan.com
Եթե Հայաստանում շարունակվի ներքաղաքական, ներհասարակական ճգնաժամային իրավիճակը, ապա անգամ դրական փոփոխության որոշակի հնարավորությունները կշրջանցեն մեր երկիրը ․ Արմեն Պետրոսյան
Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին
Հայաստանից Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են
Փաշինյանի ու նրա ընտանիքի գաղտնիքներն իմացող Լիլիթ Մակունցն ու Վլադիմիր Կարապետյանը բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի կողմնակիցները սարսափից կցնցվեն. Արամ Գաբրիելյանով
Ստեփանակերտի կարգավիճակը կարող են որոշել Մոսկվան և Բաքուն՝ առանց Երևանի մասնակցության
Գորիս-Տաթև ճանաապարհը բքի պատճառով փակ է, կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ. ԱԻՆ
Ինչ է կատարվում ատոմակայանի շուրջ. Շահագործումը 4-5 ամսով դադարեցվում է
Հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով
Նա ամեն ինչ անում է, որ ասի՝ ժողովուրդ, ես Հայաստանի շահերը չեմ սպասարկում. Գեղամ Նազարյան
Կայսրությունների փլատակների տակ չմնալու անհրաժեշտությունը
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ավտոերթով հասան Հանրապետության հրապարակ, Ոստիկանությունը թույլ չտվեց ավտոերթ անել հրապարակում (տեսանյութ)
Ն.Փ.-ն հավաքագրվել է բրիտանական ՄԻ-6-ի ճանաչված հետախուզական սպայի կողմից Վրաստանում ՝ Բաթումի քաղաքում
Նարինե Թուխիկյանը վերջնականապես կործանեց մշակութային ժառանգության պահպանության ոլորտը
Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք. մահացել է 9 մարդ
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ՔՊ-ական է (լուսանկար)
«Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ է` բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների...»
Ազոխցի ընտանիքը սգում է երկու հարազատի, հայրենիքի ու պապական տան կորուստը
Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին
ջհանգիրյանին հաղթել եմ, նիկոլից զզվել եմ, արայիկին լուրջ չեմ ընդունել` երեքն էլ վտանգավոր են.Զարուհի Փոստանջայան
Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)
ՌԴ  փոխվարչապետը  հորդորել է  կորոնավիրուսով  վարակվածներին  զերծ մնալ պատվաստումներից
Պեկինում  օդը ԱՀԿ նորմայից 8 անգամ ավելի կեղտոտ է
Ավելին
Ավելին