Աշխարհաքաղաքական զարգացումներում, եթե ազգը չունի ապագայի տեսլական, չունի պատմական զարգացման ծրագիր, ազգային գաղափար, վաղ թե ուշ տարրալուծվելու պատմության հորձանուտում և հայրենազրկվի: Ազգային գաղափարն է, որի շուրջը հավաքվում է ազգի մտածող շերտը և կառուցում ազգային պետություն: «Ազգային գաղափարն է, որ ժողովուրդը դարձնում է ազգ, …ազգային ոգին է, որ կռում է ազգերի ճակատագիրը»՝ սրանք Գարեգին Նժդեհի խոսքերն են։
Ազգային գաղափարը ցանկացած ազգի համար կենսական անհրաժեշտություն է։
Շատերը կհարցնեն, թե ո՞րն է մեր՝ հայերիս ազգային գաղափարը։ Վերջին երեսուն տարիներին մեր ժողովուրդը իր հայրենիքի փրկված կտորների վրա դիմացել է անասելի զրկանքների հանուն անկախ ու ազատ, ապագա հզոր Հայաստանի: Այդուհանդերձ, այս ամբողջ ընթացքում բոլորիս էր տեսանելի, այն պետությունը, որ կառուցում էինք, դժվար է անվանել մեր երազների Հայաստան ու չի կարող լինել մեր ազգային գաղափարը։ Հենց այդ ազգային գաղափարի բացակայությունն էր և է, որը հանգեցնում էր ապագայի տեսլականի բացակայությանը և նպաստում երկրի հայաթափմանը: Ազգային ապագայի նկատմամբ հավատի բացակայության պարագայում մենք դարձել ենք ծովում հայտնված մակույկ, որը լքելու ձգտումը բնական պահանջ է դառնում հազարավորների համար ժամանակի ընթացքում, ովքեր այլընտրանք չեն տեսնում հայրենազրկությանը և պանդուխտ դառնալուն։
Այսօր առավել, քան երբևէ կարիք ունենք լրջորեն խորհելու ազգային գաղափարի շուրջ և որքան հնարավոր է շուտ:
Պատիվ կհամարեմ ընկերներիս կողմից իմ էջում հրապարակված ցանկացած նման գրառումը և քննարկումները։