f

Անկախ

Ինչպե՞ս են գնահատում արցախյան պատերազմի արդյունքները օտարերկրյա փորձագետները


 Պոլ Գոբլ՝ ամերիկացի  փորձագետ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին խորհրդական:

1992 թ. կազմել է հուշագիր, որում առաջ է քաշել ղարաբաղյան խնդրի՝ տարածքների փոխանակման միջոցով լուծման գաղափարը՝ այսպես կոչված «Գոբլի ծրագիրը»: Համաձայն հուշագրի՝ Ադրբեջանին առաջարկվում էր Հայաստանի Մեղրիի շրջանով միջանցքը, որը պետք է միացներ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ  Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միացնող Լաչինի միջանցքի փոխարեն:

- Նախ պետք է նշել, որ նոյեմբերի 10-ին ստորագրվել է ընդամենը հռչակագիր, դա համընդգրկուն խաղաղության պայմանագիր չէ, շատ հարցեր մնացել են առկախ: Յուրաքանչյուր կոնֆլիկտում ամենամեծ սխալն այն է, որ հաղթողն այն ավարտված է համարում: Ադրբեջանը և նրա հետ Թուրքիան մեծ արդյունքների են հասել այս պատերազմից, միաժամանակ նոյեմբերի 10-ի համաձայնությունը դատարկություն է թողել: Ինչը ստորագրողներից մեկն օգտագործում է իր նպատակներով (նկատի ունի Ռուսաստանին-Ս.Տ), չի ցանկանում խաղալ ըստ կանոնների: Տարածաշրջանում, բացի 1960 զինվորականներից, Խոջալուի օդանավակայանի շինարարությանը մասնակցող հարյուրավոր շինարարներ կան: Այդ օդանավակայանն օգտագործվելու է ծանր ռազմական տեխնիկայի չվերահսկվող փոխադրումների համար: Մինչդեռ համաձայնությունում խոսք չկա Խոջալուի օդանավակայանի մասին: Բացի այդ, ռուսները խոսում են այնտեղ ԴԱԾ-ի (ФСБ) ուժերի տեղակայման մասին՝ 4500 մարդ, որոնք պահպանելու են սահմանները Հայաստանի ու Իրանի, Իրանի, Նախիջևանի ու Ադրբեջանի միջև: Նկատի ունեցեք, որ ռուսները կարող են լրացուցիչ ուժեր տեղավորել նաև Գյումրիի ռազմաբազայում: Ես նոյեմբերի 11-ից ի վեր չեմ դադարում ասել, որ ստորագրված համաձայնությունը խաղաղության պայմանագիր չէ, այդպիսի փաստաթուղթը պետք է կազմված լինի բազմաթիվ էջերից, որոնցում պետք է շարադրված լինեն բոլոր մանրուքները գործառույթների և թվաքանակի, տեղակայման, գործողությունների և խաղաղարարական առաքելության այլ խնդիրների մասին: Այդ համաձայնությունը, բնականաբար, մեծ ուրախություն է առաջացրել Բաքվում, ինչը նշանավորվեց շքեղ հաղթանակի զորահանդեսով, սակայն հավանականություն կա, որ այդ հաղթանակը կարող են գողանալ Ադրբեջանից:

Ես միշտ եմ ասել, որ ռազմական գործողությունների ավարտից հետո հաղթողը կարող է կամաց-կամաց կորցնել մարտի դաշտում նվաճածը Ղարաբաղում դասավորումների փոփոխության հետևանքով: Եկեք երևակայենք. եթե վաղը Երևանն ու Բաքուն պայմանավորվեն իրար մեջ հաշտություն կնքել և նորմալացնել հարաբերությունները, նորմալ միջպետական սահմաններ գծել, մասնակցել համատեղ տարածաշրջանային նախագծերին, այդ թվում և Արևելք-Արևմուտք, ապա Ռուսաստանը մեծ հաշվով խաղը տանուլ կտա, քանի որ կկորցնի երկու երկրների վրա ազդելու լծակները: Ուստի Մոսկվան կձգտի, եթե ոչ վերադարձնել նախկին ստատուս-քվոն, ապա գոնե  առավելագույնս մոտենալ դրան:

Ըստ երևույթին, պաշտոնական Բաքուն առայժմ պարզապես դիտում և սպասում է: Կամ դա համարում է ոչ մեծ բացթողում, գլխավորը՝ հաղթանակ է տարվել և միջանցք է բացվելու: Իրոք, Ադրբեջանը շատ բան է ձեռք բերել այս պատերազմի արդյունքներով՝ գրավյալ տարածքների մեծ մասը, փոխադրական միջանցք: Եթե չլիներ պաշտպանական գոտին  Լեռնային Ղարաբաղի շուրջը, զբաղված հայերով, Ադրբեջանը վաղուց գրաված կլիներ Խանքենդին: Հիմա այն արդեն չկա, ադրբեջանական բանակն ուժեղ է և մարտունակ: Հավանաբար Բաքվում արդեն պաշտպանական գոտու բացակայության պատճառով նման տարբերակը հնարավոր են համարում, եթե ստորագրող կողմերից մեկը դիմի կեղտոտ խաղերի:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նոր վարչակարգը կհետևի միջազգային իրավունքին: Դոնալդ Թրամփը, ինչպես և Վլադիմիր Պուտինը,  գործում էր ուժեղի իրավունքով: Եթե Սպիտակ տանը իշխանության լիներ Ջո Բայդենի վարչակազմը, որը հավատարիմ է, ի տարբերություն Թրամփի, միջազգային իրավունքի պահպանմանը, ապա անպայման հայտարարություն կլիներ այն մասին, որ  Ադրբեջանում Թուրքիայի ներկայության հարցը Բաքվի արտոնությունն է, իսկ համաձայնությունը Մոսկվայի և Անկարայի միջև վերաբերում է միայն դիտորդական կենտրոնի ստեղծմանը: Եվ վստահ եղեք, որ ԱՄՆ-ն Բայդենի օրոք կասի իր խոսքը այդ հարցի կապակցությամբ, ինչը կնվազեցնի Մոսկվայի խանդավառությունը:

Մեթյու Բրայզա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված չէր  Հարավային Կովկասով: Նա չուներ ռազմավարություն աշխարհի որևէ տարածաշրջանի վերաբերյալ, բացի առավելագույն ճնշումից Իրանի և Վենեսուելայի վրա: Կարծում եմ, որ նախագահ Բայդենի մոտեցումը Հարավային Կովկասին ավանդական կլինի: Հնարավոր է, որ նա ավելի ակտիվ լինի, քան Բարաք Օբաման: Որովհետև Օբամայի «զրոյացման» քաղաքականության ֆոնին ԱՄՆ-ն ազդեցության ավելի քիչ հնարավորություններ ուներ, քան Մինսկի խմբում իմ համանախագահության ժամանակ կամ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք, երբ ես պետդեպարտամենտի պաշտոնյա էի: Բայդենը ծրագրային և ռազմավարական կողմնորոշման տրամաբանություն ունի, և ես հավատում եմ, որ նա հասկանում է Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունը: Պատերազմը Ղարաբաղում վերջերս է ավարտվել, միաժամանակ Բայդենը հաղթել է ընտրություններում: Եվ Ղարաբաղը նախագահ Բայդենի ու պետքարտուղարի ուշադրության կիզակետում է:

Ես լսել եմ Թուրքիայում, որ Ադրբեջանում լրացուցիչ թուրքական զինված ուժեր են լինելու, և դա փոխում է աշխարհառազմավարական իրականությունը: ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը լինելու է Ադրբեջանում, և Ռուսաստանը առարկություն չի անում դրա դեմ: Նման բան նախկինում երբեք չի եղել: Վերջին անգամ թուրքական զորքերը գտնվել են Հարավային Կովկասում 1796 թվականին: Հիմա Թուրքիան ցամաքային տարանցիկ ճանապարհ է ստացել իր տարածքում, ինչպես նաև տարածք, որը Ադրբեջանի կառավարման ներքո է, ինչը աշխարհաքաղաքական մեծ հաջողություն է Թուրքիայի համար: Միաժամանակ ես չեմ հավատում պատերազմի վերսկսմանը, որովհետև Հայաստանը  Լեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ շրջաններից նահանջելուց  և Շուշիի անկումից հետո հեռանկարներ չունի: Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմելու հնարավորություններ չեն մնացել: Հայկական բանակը ոչնչացված է, և այդպիսով  համաձայնությունը մնում է ուժի մեջ: Միաժամանակ ես կարող եմ վստահ ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին այլևս որևէ գործառույթ չի մնացել, և դա մի քանի պատճառներ ունի: Առաջին՝ Ռուսաստանը նոյեմբերի 10-ին համաձայնություն է ստորագրել առանց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության: Երկրորդ՝ Մինսկի խումբն իր առաքելության մեծ մասը կատարել է 2009 թվականի հունվարին՝ ձևակերպելով կարգավորման սկզբունքները՝ համաձայնեցված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ էության՝ այդ հայեցակարգը, որոշ փոփոխություններով, եռակողմ համաձայնության ձևաչափը դարձավ: Իմ կարծիքով՝ ապագայում կարող են բանակցություններ ընթանալ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի շուրջ, և եթե այդ բանակցություններն իրոք կայանան, ապա կկայանան Մինսկի խմբի հովանու ներքո:

Թոմաս դը Վաալ – նշանավոր բրիտանացի փորձագետ, Կարնեգի հիմնադրամի հետազոտող, «Սև այգի. Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի հեղինակ

- Հարկ է նկատի ունենալ, որ Ռուսաստանն այս անգամ ուրիշ դիրք գրավեց: Չնայած այն հանգամանքին, որ երկար ժամանակ Ռուսաստանը համարվում էր Հայաստանի դաշնակիցը, Մոսկվան կարողացավ ամուր հարաբերություններ պահպանել Բաքվի հետ: Կնշանակի Ռուսաստանն այստեղ կիրառեց  հավասարակշռված դիրք ի տարբերություն հետխորհրդային տարածքում այլ հակամարտությունների: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ երկխոսելու փորձ չունեն: Նրանք կարող էին համաձայնության գալ ուշ խորհրդային շրջանում, սակայն այն ժամանակ տարբեր պատճառներով ազգայնականության վիրուսը շատ ուժեղ էր, չկար ժողովրդավարական մշակույթ, ինչն էլ հանգեցրեց բախման: Երբ չկա գիտակցություն, որ անհրաժեշտ է գնալ փոխզիջումների, միջնորդի համար շատ դժվար է կոմպրոմիս գտնել, ինչ կարգավիճակ էլ որ ունենա: Յուրաքանչյուր հակամարտությունում կողմերը պետք է գիտակցեն պատասխանատվությունը հասարակության առջև և մտածեն վաղվա օրվա մասին: Միշտ այդ հակամարտության հանգուցալուծման առնվազն երեք տարբերակ է եղել: Առաջին՝ ուժային, երբ դե ֆակտո (բայց ոչ վերջնականապես) հարցը լուծվեց 1994 թ. հայկական կողմի հաղթանակով: Երկրորդն այն է, ինչ տեղի ունեցավ 2020 թ. նոյեմբերի 10-ին, երբ Ադրբեջանը տարածքներն առավ իր հսկողության տակ՝ Ռուսաստանի մասնակցությամբ, որը ստիպեց հակամարտող երկու կողմերին խաղաղության գնալ  իր համար շահավետ պայմաններով: Եվ երրորդ տարբերակը՝ ավելի բազմակողմ խաղաղություն՝ԵԱՀԿ-ի աջակցությամբ, որտեղ հաշվի կառնվեին եվրոպական արժեքները,  կհետաքննվեին մարդու իրավունքների խախտումները, կվերականգնվեին հաղորդակցությունները, որտեղ իսկապես հաշտություն կլիներ երկու ժողովուրդների փոխըմբռնման և փոխզիջումների հիման վրա: Այսինքն՝ այն ինչ չենք տեսնում երկրորդ տարբերակում, որն այսօր իրականացվում է տարածաշրջանում Ռուսաստանի դրոշի տակ:

Ադրբեջանի նախագահը շատ ճիշտ էր ընտրել պահը, երբ աշխարհը տարված էր իր հոգսերով: Իհարկե, որոշակի պատասխանատվություն է կրում նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եղել են մի քանի պահեր, երբ նա կարող էր հրադադար կնքել և պահպանել վերահսկվող տարածքների մեծ մասը թե՛ Ղարաբաղում, թե՛ դրանից դուրս: Բայց տարբեր պատճառներով դա չի արվել: Մինչ այդ բախումը պահպանվում էր հավասարակշռությունը, Հայաստանին օգնում էր Ռուսաստանը, իսկ Ադրբեջանին՝ Թուրքիան: Այդ հավասարակշռության հիման վրա խաղաղությունը տարածաշրջանում պահպանվում էր 26 տարի: Հենց որ Թուրքիան սկսեց օգնել նաև ռազմական առումով, հավասարակշռությունը խախտվեց հօգուտ Բաքվի: Հարկ է նկատի առնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միությունը շատ տարօրինակ է:  Այդ պետությունները կարգախոս ունեն. «Երկու երկիր՝ մեկ ազգ»: Սակայն այդ պետությունների ղեկավարները տարբեր են. Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի իսլամական տիրակալ է, քան Իլհամ Ալիևը: Երկու առաջնորդներն էլ այնքան էլ չեն վայելում Արևմուտքի վստահությունը, և դա էլ նրանց միավորել է: Միաժամանակ Պուտինին հաջողվեց վերադառնալ Ադրբեջան, իսկ Թուրքիան ամրացավ Անդրկովկասում հարյուր տարի անց Ֆրանսիայի և Անգլիայի պահանջով այնտեղից հեռանալուց հետո: Միակ բանը, որից կարող են դժգոհ լինել Անկարայում, ապա դա բուն Լեռնային Ղարաբաղում իրենց ներկայության մասին պայմանավորվածության բացակայությունն է: Բայց փոխարենը նրանց ազդեցությունը Բաքվում այժմ մեծացել է, ինչը կարող է ապագայում խնդիր դառնալ Ադրբեջանի իշխանությունների համար:

Ի՞նչ եզրակացությունների է հանգում սրանց հիման վրա ռուս փորձագետ  Ստանիսլավ Տարասովը

Արևմուտքում բնավ ոչ բոլորն են ծափահարում Բաքվի հաղթանակը ղարաբաղյան պատերազմում: Պատերազմի շարունակությունը կարող էր հանգեցնել հայերի լիակատար դուրսմղմանը Ղարաբաղից: Ադրբեջանն ուժային միջոցներով շատ բանի հասավ: Ընդ որում, նրան հաջողվեց խուսափել միջազգային հանրության քննադատությունից պատերազմը վերսկսելու համար:  Ավելի հեռուն գնալ՝ քշել հայերին տարածքից, որտեղ ապրում են նրանք և ապրել են դարերով,  նշանակում է մեծ ռիսկի դիմել: Բաքվի համար այժմ գլխավոր ճակատը քաղաքական-դիվանագիտականն է, քանի որ Արևմուտքում ղարաբաղյան հակամարտությունը չեն համարում ավարտված և շատ բան են կապում Անդրկովկասում Բայդենի ապագա քաղաքականության հետ:

Թուրքիան իրոք ամրապնդել է իր դիրքերն Անդրկովկասում, բայց չի դարձել գլխավորը տարածաշրջանում: Հեռանկարում, տեսական մակարդակում կարելի է կանխատեսել, որ ԱՄՆ-ն կսկսի գործել տեղում Թուրքիայի օգնությամբ: Բայց ամերիկացիներն իրենց եվրոպական դաշնակիցների հետ չհայտնվեցին խաղաղարարական ջանքերի առաջնագծում: Համաձայնությունը, որին հաջողվեց հասնել Ռուսաստանին, միակ հնարավորը դարձավ: Այժմ հրատապ է դառնում լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ նկատի ունենալով նախկին «ճանկը». Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը և Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման սկզբունքը:

Առայժմ կրքերը զսպում է ռուսական խաղաղապահների ներկայությունը: Ղարաբաղյան պատերազմի դադարեցման համաձայնությունը նախատեսում է նաև Անկարայի մասնակցությունը իրավիճակի կայունացմանը Լեռնային Ղարաբաղում, բայց միայն որպես դիտորդ հրադադարի կենտրոնում: Ոչ ավելին: Ինչ վերաբերում է Երևանին, ապա նա ցանկանում է բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ: Նրանց, սակայն, մերժում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, քանի որ դիվանագիտական առումով նրա համար շատ ավելի դժվար կլինի հաղթել, քան մարտի դաշտում: Ստեղծված իրավիճակում խնդիր կարող է առաջանալ այն դեպքում, եթե ակտիվ խաղում ներգրավվի Արևմուտքը և բոլորը ստիպված լինեն ավելի կոշտ դիրք գրավել:

Հ.Գ. Գոբլի, Բրայզայի և Վաալի մեջբերումները՝ ըստ Տարասովի, որոնք քաղվել են YouTube-ից, haqqin.az-ից,  Forbes-ից և «Фонтанка.ру»-ից:

Մանրամասն կարդացեք այստեղ


  

արցախյան պատերազմ Աշխարհում

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին