РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական պետության միջնորդական ջանքերն ուղղված են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն ավարտին։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել նրանց՝ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը դրական ընկալելու համար:
Պուտինը հիշեցրել է, որ դրանք նպատակաուղղված են եղել օգնելու դադարեցնել արյունահեղությունը, կայունացնել իրավիճակը և ղարաբաղյան տարածաշրջանում կայուն հրադադարի հաստատմանը:
Ալիեւն ու Փաշինյանը Մոսկվա են ժամանել երկուշաբթի՝ հունվարի 11-ի առավոտյան: