Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Միացյալ Նահանագներում հինգերորդ անգամ ալբոմների վաճառքի ռեկորդ է սահմանել։ Այդ մասին հայտնում է Billboard պարբերականը՝ վկայակոչելով Nielsen վերլուծական ընկերության տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
2020թ․ հուլիսի 24-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Թեյլոր Սվիֆթի նոր Folklore ալբոմը վաճառվել է 1,276,000 օրինակով:
Ավելի վաղ Թեյլոր Սվիֆթի Lover, Reputation, 1989 և Fearless չորս ալբոմները վաճառվել էին ավելի քան մեկ միլիոն օրինակով։