Ինչ ասես տեսանք էս երեք տարում․ ջրի տեսուչ դարձած ԱԱԾ պետ, վենետիկյան պաշտոնյա դարձած ԱԱԾ պետ, ախռանիկ դարձած ոստիկանապետ, փոխնախար դարձած նախարար, նախարար դարձած մալակասոս և այլն։ Թվում է, թե սրանք անմեղ նշանակումներ են, սակայն իրականում վնասակարության բարձր ցուցիչ ունեն։ Այս գործընթացը պետական ինստիտուտների խեղման մեծ պոտենցիալ ունի։ Արդեն ականջին սովորական է դարձել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձը վերածվում է տափաստանային արվամոլի։ Եվ սա ի՞նչի է հանգեցնելու․ ինստիտուտի նկատմամբ անարգանքի։
Քննադատության մեծ դոզա է կուտակվել մեջս Արման Սարգսյանի նկատմամբ։ Ոստիկանությունում աշխատելու տարիներին նա իմ մեջ տպավորվել էր որպես ոչ վատ օպերատիվնիկ, սակայն այն ինչ եղավ հետո, աղետալի էր։
Քեզ կարող են առաջարկել ամեն ինչ, դա չի նշանակում, որ ով ասի` էս ինչը վարունգա, աղը պետքա վերցնես ու վազես։ Հիմա ի՞նչպես հարգենք Ձեզ որպես ՊՆ փոխնախարար, անկեղծ դժվար է։ Գուցե գերագույնը առաջարկեր ավագ օպերի պաշտոն, գնալու էի՞ք․․․․