f

Անկախ

Սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչները եւ իրագործողները չարժանացան իրենց արժանի պատժին ․Վիտալի Բալասանյան


Հարգելի՛ հայրենակիցներ,

այսօր Սումգայիթի արյունալի դեպքերի հիշատակի օրն է և մենք ոգեկոչում ենք ազգային պատկանելությամբ պայմանավորված սպանությունների եւ տեղահանությունների զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակը։
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 32 տարի առաջ՝ 1988-ի փետրվարին սանձազերծված ամբոխի ոճրագործության զոհը դարձան բազմաթիվ հայորդիդներ:
Այդ վայրագ գործողությունները լիովին տեղավորվում են «Ցեղասպանություն» եզրույթի շրջանակում եւ մեզ եւս մեկ անգամ հիշեցնում, որ հայի գոյամարտը շարունակվում է։ Ու այս միտքը մեզ մշտապես պետք է արթուն պահի։
Ադրբեջանցիների գործած վայրագությունները ցնցեցին միջազգային ողջ հանրությանը, սակայն խորհրդային իշխանության կողմից համարժեք արձագանք այդպես էլ չստացան։ Այժմ պարտադրված ենք արձանագրել, որ, չնայած տասնյակից ավելի խորհրդային քաղաքներում տեղի ունեցած դատավարություններին, Սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչները եւ իրագործողները չարժանացան իրենց արժանի պատժին եւ միջազգային հանրության համարժեք գնահատականին, ինչը հետագայում մեծապես կբացառեր նման դեպքերի կրկնությունը ։
Ուստի համայն հայության խնդիրներից մեկն էլ այս վայրագությունների ամբողջական պատկերն ու պատճառն աշխարհին ներկայացնելն է եւ ամեն ինչ անելը՝ դրանց կրկնությունը բացառելու ոչ միայն հայության, այլեւ որեւէ ազգի հանդեպ։
Վստահ եղե՛ք, սա է մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու արժանապատիվ ուղին։ Մենք պարտավոր են մեր համազգային միասնությամբ ու կազմակերպվածությամբ կերտել բոլորիս՝ նաեւ Սումգայիթից մազապուրծ եղածների սերունդների ապագան՝ ապահով եւ բարեկեցիկ ապագան։
Հետևաբար մենք համատեղ մեծ պատասխանատվություն եւ անելիք ունենք:

Վիտալի Բալասանյան Արցախի ընտրություններ Սումգայիթյան ջարդեր

Այլ հոդվածներ հեղինակից

Չինաստանում կորոնավիրուսի մեկ դեպք է հայտնաբերվել
ԱՄՆ-ում COVID-19- ի զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը
Քադիրովը մեկնաբանել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկությունը
Երկրում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը կայունանում է. Պուտին
"Ազդակ" օրաթերթում հրապարակված հոդվածը անցյալ դարի համաճարակի և պապիս՝ Վահան Չերազի գործունեության մասին
Որքան եփես, ականջները միևնույն է հում են մնում...
Իրանը պատրաստվում է COVID-19-ի նոր ալիքին
Շնորհավորել ենք բոլորին, բացի մեր հարևան և բարեկամ Իրանից․ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ բացթողումը
Արմեն Սարգսյանը հերթական հեռավար զրույցն է ունեցել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ
«Պատասխանը դուք շուտով կիմանաք». Ալեն Սիմոնյանը՝ Գոգյան-Թամրազյան խնդրի մասին
Զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողները ստացել են մոտ 3.5 մլրդ դրամի արտոնյալ վարկեր
Ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու շահառու մասնագիտությունների ցանկը հստակեցման փուլում է
Եթե դերասանության մասին ենք խոսում, ես այդ հարցում պարտվում եմ Էդմոն Մարուքյանին. Ալեն Սիմոնյան
ՀՀ կառավարությունը կաշխատի աջակցել ռեստորանների՝ աշխատանքը կորցրած աշխատակիցներին. Գրիգորյան
Հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն անկախ նրանց գտնվելու վայրից. Ավանեսյան
«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը
Թրամփը սպառնում է փակել սոցիալական ցանցերը
Փաշինյանն անդրադարձավ «Ռաշն վոյաժ» ընկերության կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների գործին
Պետությունն ամեն ինչ կանի կապիտալ շինարարության պատշաճ իրականացման համար. Պապիկյան
Կապանում ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքով նյութեր է նախապատրաստում
Հայոց ցեղասպանությունը. ի՞նչ պատմական հանգամանքներ հանգեցրին այդ ողբերգությանը 105 տարի առաջ
Ընդունելության քննությունները առցանց չեն լինելու, անցկացվելու են քննական կենտրոններում. Արայիկ Հարությունյան
Գողացված մեքենայով վթարի էին ենթարկվել․ Տավուշի ոստիկանների բացահայտումը
Շենքի հետնամասում կրակել և վնասել էր բնակարաններից մեկի պատը
Գեղարքունիքում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել
Ավելին
Ավելին