РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Գրում է Gazeta.ru-ն:
Հեռախոսազրույցը Էրդողանի նախաձեռնությամբ է տեղի ունեցել:
«Զրույցը մանրամասն է եղել և այն նվիրված էր Իդլիբի դէսկալացիոն գոտում նախնական պայմանավորվածությունները կատարելու համար ամեն ինչ անելու անհրաժեշտությանը», - ասել է Լավրովը:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ, Պուտինը զրույցի ընթացքում նշել է Սիրիայում միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի առաջադրանքների առաջնահերթ բնույթը: