f

Անկախ

«Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը»․ կառավարման փորձագետ


Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն ՄԵսրոբյանը։

-Պարոն Մեսրոբյան, Նիկոլ Փաշինյանը երեկ ուժային կառույցների հազարավոր ներկայացուցիչների օժանդակությամբ հասավ օդանավակայան և մեկնեց Մոսկվա: Այնտեղ էլ Ռուսաստանի հայերն էին նրա դեմ բողոքի ակցիա իրականացնում: Որքա՞ն կարող է Փաշինյանը նման ձևով պահել իր իշխանությունը:

-Փաշինյանն արդեն մի բան պետք է հստակ գիտակցի, որ նման երևույթներն ուժգնանալու են և իրեն ուղեկցելու են այնքան ժամանակ, քանի դեռ ինքը վարչապետի պաշտոնում է։ Իսկ դա երկար տևել չի կարող։ Մի պահ թելը կկտրվի։ Կարճ ասած՝ նման երևույթից արդեն անհնարին է խուսափել։ Ինչքան շատ մարդիկ են շոկից դուրս գալիս կամ խելքները գլուխները հավաքում գունավոր թմբիրից հետո, այնքան այդ երևույթներն ավելի են ուժգնանալու: Օրեր առաջ ես գրել էի, որ նեմեսիս երևույթն՝ անպատասխանատու և անբարո հասարակության կարկառուն սրիկաների հանդեպ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ բնական պատիժն է: Խոսքը գնում է բոլոր բացահայտված սրիկաների մասին:

-Այսինքն, Դուք կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ եթե սահմանադրական, քաղաքական ճանապարհով Փաշինյանը չհեռանա, ակամայից կառաջանան այլ  ճանապարհներ։

-Այո։ «Նեմեսիս»-ի հոգեբանությունը մեզ մոտ շատ խորն է նստած, պատմականորեն խորը։ Երբ երևում է, որ վիճակն անելանելի է և չկա տրամաբանական լուծում, սկսվում է նեմեսիս երևույթը։ Դա մեզ մոտ արդեն առնվազն 100 տարվա ավանդույթ է, և պատմությունը դա է ցույց տալիս։ Իսկ ես միայն արձանագրում եմ պատմական փաստը։

-Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ չի հաջողվել լուծել գերիների հարցը։ Արդյո՞ք Փաշինյանն ի զորու է որևէ հարց լուծել Հայաստանի օգտին՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։

-2018 թվականից ոչ մի կոնցեպտուալ հարց նոր իշխանություներն ի զորու չեն եղել լուծելու։ Փչացնել կարողացել են, վատթարացնել կարողացել են, լուծել՝ ոչ։ Սա այս իշխանության գլոբալ բնութագիրն է՝ որպես կառավարման սուբյեկտ։ Գերիների հարցը դա հերթական հարց է այդ ամբողջի մեջ։ Ինչպե՞ս կարող է լինել դրական բացառություն։ Ասացեք խնդրեմ գոնե մեկ կոնցեպտուալ հարց, որն ի զորու է եղել լուծել այս իշխանությունը։ Ի դեպ, 2018 թվականից առաջ եղած իշխանություններն էլ գրեթե ոչ մի կոնցեպտուալ հարց չէին լուծել։ Եթե լուծած լինեին, 2018-ին այդ խնդիրները չէին պայթի և «գունավոր» հեղափոխություն չէր լինի։ Այս պահի դրությամբ կարելի է փաստել, որ 3-րդ հանրապետությունը չկայացավ՝ որպես պետություն։

-3-րդ հանրապետությունն Արցախյան հաղթանակ կերտեց։

-3-րդ հանրապետությունն, այո՛, 2 հիմնարար հարց այնուամենայնիվ լուծեց․ այն, որ Հայաստանը դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ և երկրորդ՝ տարավ հաղթանակ Արցախյան պատերազմում։ Բայց թե ինչ փնթի ձևով մենք վերաբերվեցինք այդ հաղթանակին, ապացուցում է, որ դրանով սպառվեց 3-րդ հանրապետությունը։ Կարճ ասած՝ 1994 թվականի կեսերից 3-րդ հանրապետությունը բռնեց ինքնաոչնչացման ճանապարհը:

-Ի դեպ, Հանրապետության նախագահն էլ է հոդված հրապարակել՝ ազդարարելով 3-րդ հանրապետության ավարտը: Կիսու՞մ եք այս մոտեցումը և առհասարակ ի՞նչ կարծիք կհայտնեք այդ հոդվածի մասին:

-Կարդացել եմ հոդվածը։ Ասեմ, որ դա այս 30 տարիների հաջող, կիսահաջող և անհաջող մտքերի ոչ համակարգված ծաղկաքաղ է։ Այնտեղ կան շատ անհաջող մտքեր։ Օրինակ՝ համառորեն շրջանառվում է այն միտքը, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ինչպե՞ս կարելի է ընտրության հնարավորություն տալ մարդկանց, որոնք այս 30 տարիներին 5-10 հազարով ծախում էին իրենց ձայնը կամ խորոված անելով սատարում և ընտրում «գունավոր» ապիկար իշխանություն։ Ընտրություն՝ նշանակում է որոշել երկրի ապագա։ Ո՞նց կարելի է այդ մարդկանց թույլ տալ հերթական անգամ ընտրել երկրի ապագան։ Դրա համար ես բազմիցս ասել եմ, որ անհրաժեշտ է ընտրողների կոշտ ընտրական ցենզ։ Իմ հաշվարկներով՝ բնակչության առնվազն 80%-ին մի քանի տասնամյակ պետք է զրկել ընտրության իրավունքից։ Այդ ընթացքում երկիրը պետք է կառավարել կոշտ մերիտոկրատական կառավարման համակարգով։ Օրինակ՝ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը, լավ հասկանալով, թե ինչ ավերիչ հատկություններով է օժտված ամբոխը, միջանկյալ պատնեշ ստեղծեցին ըտրողների և ընտրության արդյունքների միջև՝ ներդնելով ընտրիչների ինստիտուտը, որը գործում է մինչ օրս։

-Պարոն Մեսրոբյան, երեկ Մոսկվայում կայացած հանդիպման առանցքում սահմանների ապաշրջափակման հարցն էր։ Փաստորեն, կատարվում է Թուրքիայի ու Ադրբեջանի վաղեմի երազանքը։ Ադրբեջանը Հայաստանի սահմանով կապվում է Նախիջևանին ու Թուրքիային՝ դրանով ճանապարհ բացելով թուրքական աշխարհի ձևավորման համար։

-Ես վերջին տարիներին ԶԼՄ-ներով բազմիցս անդրադարձել եմ այն հարցին, որ Թուրքիան առաջ է տանում Մեծ Թուրանի գաղափարը և այդտեղ Հայաստանը՝ որպես պետություն, և հայ էթնիկ խումբը պարզապես գոյություն չպետք է ունենան։ Մեծ Թուրանի գլուխը Թուրքիան է, որն անջատված է թուրքական աշխարհից, և աշխարհագրորեն անջատողը Հայաստանն է։ Հիմա սա միջանկյալ մի քայլ է ամբողջությամբ հայկական հարցն ընդմիշտ լուծելու ճանապարհին։ Իսկ նախորդ իշխանություններն էլ «ֆուտբոլային» դիվանագիտություն էին խաղում: Այսպես կոչված նորերի մասին էլ չեմ խոսում…

 

-Փաշինյանն ասում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Մեղրիի մասին ոչինչ չկա։ Ինչպե՞ս է կապվելու Նախիջևանն Ադրբեջանին։

-Ես չեմ սիրում մարդկանց խոսքերը մեկնաբանել, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի։ Փաշինյանի ասածներից այսքան ժամանակ քանի՞ տոկոս ճշմարտություն եք լսել։

-Ընդդիմությանը, փաստորեն, մինչ օրս չի հաջողվել Փաշինյանին հեռացնել իշխանությունից: Փաշինյանը դա բացատրում է նրանով, որ ժողովուրդը դեռևս սատարում է իրեն և այդ պատճառով փողոց դուրս չի գալիս: Բայց մյուս կողմից մենք տեսնում ենք կուտակված մեծ դժգոհություն: Ինչո՞վ կհանգուցալուծվի այս խորացող ճգնաժամը:

-Այս խորացող ճգնաժամը կհանգուցալուծվի իշխանափոխությամբ։ Նման երևույթներն ունեն կումուլյատիվ էֆեկտ։ Այս ամենը խորանում է ու կուտակվում, և ինչ-որ պահի անպայման կլինի իշխանափոխություն։ Աստված տա, որ դա լինի առանց արյունահեղության։ Բայց ինչքան ուշ դա տեղի ունենա, այնքան արյունահեղության վտանգը, դրա հավանականությունն ու ծավալները մեծ կլինեն։

-Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության և Հայրենիքի փրկության շարժման գործունեությունը։

-Շարժումն ունի մի քանի թույլ կետեր։ Առաջին թույլ կետը դա կուսակցականացվածությունն է, առավել ևս, որ դասական իմաստով այնտեղ մի կուսակցություն կա՝ ՀՅԴ-ն։ Մեզ մոտ կուսակցությունը վատ ընկալում ունի։ Երկրորդ՝ 2018 թվականին ասում էին՝ քայլ արա, մերժիր Սերժին, հիմա Սերժի փոխարեն Նիկոլն է։ Այսինքն, գաղափարը նորից մերժողականությունն է։ Սերժին մերժեցին, հետո՞ ինչ եղավ։ Ինչու՞ Արցախյան առաջին պատերազմը մենք հաղթեցինք․ որովհետև գերակշռում էր պոզիտիվ օրակարգ՝ «Ղարաբաղը մերն է», «Միացում»։ Հիմա նույնպես պայքարի մեջ պետք է մտնի դրական օրակարգ։

Սակայն Շարժումն ունի նաև դրական կողմեր։ Առաջինն այն է, որ Շարժումը հասունացրեց ընդվզման պրոցեսը և այն կարող է դառնալ նոր Հայաստանի հզորացման սաղմ։

Դրական կողմերից մեկն էլ այն է, որ Վազգեն Մանուկյանին առաջադրեցին որպես վարչապետի միասնական թեկնածու։ Ինքը եզակի անհատներից մեկն է, ում հատկանիշները նպաստելու են Հայաստանի վերափոխման մեկնարկին։ Նա ունի քաղաքական, պետականաշինության և պետական հակաճգնաժամային կառավարման դրական մեծ փորձ։ Էլ չեմ խոսում նրա հավասարակշռության, լսելու ունակության մասին։ Այսինք, նա՝ որպես մարդ, կառավարման լեզվով ասած, բաց համակարգ է, հետադարձ կապերը որսացող, ինչը նշանակում է, որ նա երբեք չի լճանա։ Եվ այս ֆոնի վրա ես անընդունելի եմ համարում, որ մեր «ավգյան ախոռները» մաքրելու համար նրան ընդամենը մեկ տարի է նախատեսվում տալ։ Նախ դա անհնար է և հետո՝ նման գործչի պոտենցիալը պետք է շատ երկար ժամանակ օգտագործել ի շահ մեր երկրի։

-Պարոն Մեսրոբյան, նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները մեծ հաշվով ցույց տվեցին, որ շատերին ուղղակի Արցախը հետաքրքիր չէ։ Համենայնդեպս, հասարակության արձագանքը համարժեք չէր այն կորստին, որը մենք ունեցանք։ Ինչո՞վ դա կբացատրեք։

-30 տարի բոլոր իշխանությունները համառորեն ձևավորում էին սպառողական հասարակություն՝ տգետ սերիալներով, կիսաբաց լուսամուտներով, օլիգարխներով, որոնք  նվազ մտավոր ունակություն ունենալով՝ փողատեր էին դառնում  և ունենում ամեն ինչ։ Մարդիկ նաև տեսնում էին, որ անբարոյականությունը ոչ միայն չի պատժվում, այլ ավելին՝ հարթում է բարեկեցության ճանապարհ: Ի դեպ, անգամ այսպես կոչված ճանաչված մտավորականների ճնշող մեծամասնությունը ոչ մի բանով չէր տարբերվում, երբ բոլոր իշխանությունների օրոք տառապում էր վերջիններից թուլափայ որսալու մոլուցքով: Այդ սպառողական հասարակությունը բումերանգի էֆեկտով խփեց նույն այդ իշխանություններին։ Այսօր գաղափարախոսությունը շրիշակային է։ Այո, մարդիկ 5-10 դրամի համար կատաղի պայքար կմղեն, բայց երբ կանգնեն սրի բերանին, տեղից չեն շարժվի։ Մենք վաղուց արդեն ազգ չենք, ժողովուրդ էլ չենք, այլ քայլող ստամոքսների հավաքածու։ Ես դրանց անվանում եմ հաՄրություն:

-Պարոն Մեսրոբյան, այս ամենի հետևանքով մենք տարածաշրջանում հայտնվել ենք լուսանցքում։ Մեզ լուրջ չեն ընդունում։ Ինչպե՞ս պետք է մեր խնդիրները լուծենք։ Ինչպե՞ս պետք է Արցախյան հարցը նորից բերենք միջազգային օրակարգ։

-Մենք պետք է հասկանանք, թե այսօր որ երկրներն են մեր բնական դաշնակիցները։ Տվյալ պահին մենք ունենք ռազմավարական մի քանի բնական դաշնակից՝ Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հունաստան, որոշ չափով նաև Արաբական աշխարհ։ Սրանք մեր բնական դաշնակիցներ են, որովետև Մեծ Թուրանի գաղափարը մահացու վտանգում է նաև իրենց։ Այսօր մենք կամաց-կամաց մոտենում ենք Մեծ Թուրանի իրագործմանը, իսկ դա նշանակում է Հայաստանի վերջակետը։ Այս պետությունների հետ մեր ռազմավարական համագործակցությունը ճիշտ ուղու վրա դնելու դեպքում մենք առնվազն կխուսափենք ոչնչանալուց։ Երբ այդ երկրները տեսնեն, որ մենք դառնում ենք լուրջ պետություն և գիտակցում ենք մեր շահերը, բնական է, որ քաղաքական կոնֆիգուրացիան գոնե այս տարածաշրջանում կփոխվի, և մեր խնդիրները կամաց-կամաց կլուծվեն։

Իհարկե առաջին հերթին պետք է մեր ներսը կարգավորենք, որը, ինչպես արդեն ասացի, ես պատկերացնում եմ կոշտ մերիտոկրատական կառավարման համակարգով։ Սա է մեր վերելքի միակ ճանապարհը։

Հարություն Մեսրոբյան հարցազրույց Հայաստան խմբագրի ընտրանի Վազգեն Մանուկյան

Այլ հոդվածներ հեղինակից

Շղթայական ավտովթար Երևանում. «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել են 9 ավտոմեքենա. Shamshyan.com
Եթե Հայաստանում շարունակվի ներքաղաքական, ներհասարակական ճգնաժամային իրավիճակը, ապա անգամ դրական փոփոխության որոշակի հնարավորությունները կշրջանցեն մեր երկիրը ․ Արմեն Պետրոսյան
Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին
Հայաստանից Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են
Փաշինյանի ու նրա ընտանիքի գաղտնիքներն իմացող Լիլիթ Մակունցն ու Վլադիմիր Կարապետյանը բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի կողմնակիցները սարսափից կցնցվեն. Արամ Գաբրիելյանով
Ստեփանակերտի կարգավիճակը կարող են որոշել Մոսկվան և Բաքուն՝ առանց Երևանի մասնակցության
Գորիս-Տաթև ճանաապարհը բքի պատճառով փակ է, կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ. ԱԻՆ
Ինչ է կատարվում ատոմակայանի շուրջ. Շահագործումը 4-5 ամսով դադարեցվում է
Հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով
Նա ամեն ինչ անում է, որ ասի՝ ժողովուրդ, ես Հայաստանի շահերը չեմ սպասարկում. Գեղամ Նազարյան
Կայսրությունների փլատակների տակ չմնալու անհրաժեշտությունը
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ավտոերթով հասան Հանրապետության հրապարակ, Ոստիկանությունը թույլ չտվեց ավտոերթ անել հրապարակում (տեսանյութ)
Ն.Փ.-ն հավաքագրվել է բրիտանական ՄԻ-6-ի ճանաչված հետախուզական սպայի կողմից Վրաստանում ՝ Բաթումի քաղաքում
Նարինե Թուխիկյանը վերջնականապես կործանեց մշակութային ժառանգության պահպանության ոլորտը
Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք. մահացել է 9 մարդ
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ՔՊ-ական է (լուսանկար)
«Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ է` բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների...»
Ազոխցի ընտանիքը սգում է երկու հարազատի, հայրենիքի ու պապական տան կորուստը
Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին
ջհանգիրյանին հաղթել եմ, նիկոլից զզվել եմ, արայիկին լուրջ չեմ ընդունել` երեքն էլ վտանգավոր են.Զարուհի Փոստանջայան
Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)
ՌԴ  փոխվարչապետը  հորդորել է  կորոնավիրուսով  վարակվածներին  զերծ մնալ պատվաստումներից
Պեկինում  օդը ԱՀԿ նորմայից 8 անգամ ավելի կեղտոտ է
Բայդենն՝  ԱՄՆ-ում  տնտեսական ճգնաժամի վատթարացման մասին
Ավելին
Ավելին