f

Անկախ

Հայաստանը կփակի ատոմակայանը միայն համարժեք փոխարինող հզորությունների առկայության դեպքում


Այսօր՝ փետրվարի 28-ին, «Ատոմային արդյունաբերության զարգացման հեռանկարները Հայաստանում»  քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Ալեքյանն ասաց, որ Հայաստանը կգնա ատոմակայանի փակմանը միայն համարժեք փոխարինող հզորությունների առկայության դեպքում:

Նման հայտարարության համար առիթ էր հանդիսացել ատոմակայանի փակման հնարավորության մասին քննարկման մասնակիցների հարցը` Հայաստանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման լույսի ներքո. երկիրը ստիպված կլինի փակել ատոմակայանը արդեն 2027 թվականին:
Սակայն Ալեքյանը շեշտեց, որ հայկական կողմն իր եվրոպական գործընկերներին բացատրել է, որ առանց երաշխավորված փոխարինող հզորությունների առկայության դա հնարավոր չէ անել: Նա հավելեց, որ կառավարությունը ջանքեր է գործադրում գործող ատոմակայանի անվտանգ շահագործումն ապահովելու համար:

Իր հերթին, ատոմային էներգիայի բնագավառում «Հայաստանի էներգետիկ գործակալություն» հիմնադրամի ծրագրի ղեկավար Արտյոմ Պետրոսյանը նշեց, որ, էլեկտրաէներգիայի սպառման աճի եւ Փարիզյան կլիմայի պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների պայմաններում, ատոմային էներգիան երկրի համար ամենաընդունելի լուծումն է: Հայաստանում գոյություն ունեցող վերականգնվող էներգիայի աղբյուրները երաշխավորված փոխարինող չեն, քանի որ դրանք կախված են բնությունից եւ եղանակից: Էներգետիկ կայունության ապահովման եւ առհասարակ Հայաստանի տնտեսության համար անհրաժեշտ է էներգիայի հիմնական արտադրություն ապահովել` միջուկային էներգիայի տեսքով: 2019-ի տվյալներով, ըստ նրա, ատոմակայանների կողմից արտադրված էներգիայի ծավալը կազմել է էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 27 տոկոսը: «Սա չնայած այն բանին, որ երկու ամիս ատոմակայանը չի գործել»,- հայտարարեց նա: Պետրոսյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ատոմակայանների դեպքում սահմանված հզորության տոկոսը 13 է կազմում, բայց, միեւնույն ժամանակ, գործարանը արտադրում է ընդհանուր ծավալի 27 տոկոսը:

ՀՀ Կառավարություն Ատոմակայան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին