Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը դիմել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով ներում շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ նման որոշումը կարող է «նախագահ Թրամփի կողմից համարձակ քայլ» լինել:
Նա նաև Ասանժին ներելու հարցը կարևոր է համարել «աշխարհում շատ մարդկանց համար, որոնք անտարբեր չեն խոսքի ազատության նկատմամբ»:
«Այս ներումը պայծառ լույս կլինի այն բանի, թե ինչպիսին պետք է լինի ազատությունը. դա ոգեշնչելու է ակտիվիստների մի ամբողջ սերնդի շարունակելու կարևոր աշխատանք կատարել և չլռել», - ընդգծել է Անդերսոնը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը 18 քրեական մեղադրանք է առաջադրել Ասանժի դեմ: Ընդհանուր առմամբ, ավստրալացուն 175 տարվա ազատազրկում է սպառնում:
Այժմ Ասանժը գտնվում է բրիտանական բանտում: Դրանից առաջ նա 7 տարի թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: