f

Անկախ

Իմփիչմենթի նոր գործընթաց Թրամփի նկատմամբ․ Ժողովրավարություն արտահանող ԱՄՆ-ում տապալվել է իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը


Հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը և իշխանությունը հանրապետականներից կփոխանցվի  դեմոկրատներին։ Եվ չնայած Թրամփի իշխանությանը հաշված օրեր են մնացել, դեմոկրատները ցանկանում են նրան օր առաջ հեռացնել իշխանությունից՝ համարելով, որ Թրամփի պաշտոնավարման ամեն օրը վտանգ է իրենց երկրի և ժողովրդավարության համար․ նրան մեղադրում են Սահմանադրությունը խախտելու, իշխանության խաղաղ փոխանցումը ձախողելու և ապստամբություն հրահրելու մեջ։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել մի հրատապ բանաձև ՝ ուղղված փոխնախագահ Մայք Փենսին։ Այն պահանջում է ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխությունը կյանքի կոչել։

«Մենք կգործենք անմիջապես, քանի որ այս նախագահն ուղիղ վտանգ է ներկայացնում։ Ժողովրդավարության նկատմամբ նրա կողմից նախաձեռնվող արշավն ուժգնանում է»,- ասված է Նենսի Փելոսիի՝ կոնգրեսականներին ուղղված նամակում։

25-րդ փոփոխության համաձայն՝ փոխնախագահն  իրավունք ունի իրեն հայտարարել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, եթե երկրի ղեկավարն անգործունակ է։ Նրանք պնդում են, որ Թրամփը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է և չի կարող երկրի շահերից բխող, սթափ որոշումներ կայացնել։ Որպես հիմնավորում նշվում է նաև Իրանի հետ հարաբերությունների կտրուկ սրացումը Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից մեկ տարի անց։ Կարծիք է հնչում, որ Թրամփը կարող է Իրանի հանդեպ այնպիսի գործողություններ ձեռնարկել, որն անդառնալիորեն  կփչացնի հարաբերությունները կարգավորելու կամ բանակցային հուն բերելու փորձերը դեմոկրատների իշխանության օրոք։ Փորձագետները հույս են հայտնում, որ ԱՄՆ շահերը վեր դասող զինվորականները կհրաժարվեն կատարել Թրամփի ոչ իրավաչափ հրամանները, իհարկե, հրաժարական ներկայացնելով։

Բացի այդ, դեմոկրատները Թրամփին են պատասխանատու համարում  նրա կողմնակիցների կողմից հունվարի 6-ին Վաշինգտոնում իրականացված անկարգությունների համար։  Կոնգրեսի շենքի (հայտնի որպես Կապիտոլիում) գրոհին նախորդել է հանրահավաքը, որտեղ ԱՄՆ հեռացող նախագահը կրկնել է իր պնդումները, որ ընտրությունները կեղծվել են և առաջարկել գնալ դեպի կոնգրեսի շենք, որտեղ այդ պահին  կոնգրեսականները հաստատում էին  նախագահական ընտրությունների արդյունքները։ Խժդժությունների պատճառով Կոնգրեսի աշխատանքը մի քանի ժամով դադարեցվել է, հետո, այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքները հաստատվել են։

Անկարգությունների հետևանքով 5 մարդ է մահացել, այդ թվում և մեկ ոստիկան։

Թրամփը տեղի ունեցածը դեռևս չի մեկնաբանել, սակայն բռնություններից հետո  իր կողմնակիցներին խաղաղություն պահպանելու կոչեր է արել։  Մի շարք սոցիալական ցանցեր, այդ թվում և Թվիրթերը, արգելափակել են նրա օգտահաշիվները։

Նշենք, որ Թրամփի նախագահության ժամկետը պաշտոնապես ավարտվելու է հունվարի 20-ին, երբ  տեղի կունենա նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։ Ի դեպ,  Թրամփը հրաժարվել է մասնակցել այդ արարողությանը։ Նման բան ԱՄՆ պատմության մեջ 3  անգամ է եղել, վերջին անգամ՝ 1869թ․։

Ի՞նչ զարգացումներ են հնարավոր

Եթե Ներկայացուցիչների պալատը բանաձևն ընդունի, ապա փոխնախագահ Փենսն ընդամենը 24 ժամ կունենա որոշում կայացնելու համար։ Հայտնի է, որ Փենսը մասնակցելու է Բայդենի երդմնակալության արարողությանը, սակայն արդյոք նա կկատարի դեմոկրատների պահանջը, պարզ չէ։ Համենայնդեպս, ըստ լուրերի, Փենսի և Թրամփի հարաբերություններն այս պահին լավ չեն, նրանք Կապիտոլիումի գրոհից հետո, ըստ ԶԼՄ-ների, այդ թեմայով չեն շփվել։

Եթե Թրամփին հեռացնելու առաջին տարբերակը չստացվի, դեմոկրատները կարող են ձայների մեծամասնությամբ իմփիչմենթի գործընթաց սկսել։ Այս պարագայում Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որի նկատմամբ երկու անգամ իմփիչմենթի գործընթաց կնախաձեռնվի։ Իմփիչմենթի գործընթացը, սակայն, այլ հարցեր է առաջացնում։ Նախ, նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է սենատի քվեների  երկու երրորդը։ Թե հանրապետականները, թե դեմոկրատներն ունեն 50 տոկոս ներկայացվածություն։ Վերջին շրջանում, սակայն, դեմոկրատական շրջանակներն ու ԶԼՄ-ներն ավելի ու ավելի շատ են հաղորդում հանրապետականների մասին, որոնք դժգոհ են Թրամփի գործունեությունից և կողմ են նրա շուտափույթ հեռացմանը։ Բացահայտ Թրամփի հեռացման օգտին քվեարկելը, սակայն, Հանրապետականի համար կնշանակի զրկվել Թրամփին սատարող ընտրազանգվածը կորցնել։

Մյուս առանձնահատկությունն այն է, որ իմփիչմենթի գործընթացն ամիսներ է տևում։ Եվ, բնականաբար, մինչ այդ թեմայով քվեարկությունը Թրամփն արդեն հեռացած կլինի նախագահի պաշտոնից։  Փորձագետների կարծիքով՝ Թրամփի հակառակորդների հիմնական նպատակը ոչ թե նրան մինչ հունվարի 20-ը հեռացնելն է, այլ  2024-ի նախագահական ընտրություններին նրա մասնակցությունն արգելելը․ իմփիչմենթի որոշման մեջ կարող է դրութ նեառվել, որով կարգելվի Թրամփին ինչ-որ ժամանակով ընտրովի պաշտոններ զբաղեցնել։

Երրորդ տարբերակը Թրամփի ինքնակամ հեռացումն է ժամանակից շուտ։ Հաշվի առնելով իրողությունը, որ նա մեղադրվում է իշխանության խաղաղ փոխանցումը տապալելու և ապստամբություն հրահրելու մեջ, ինչը դեմ է ամերիկյան արժեքներին, շատերը հույս են հայտնում, որ նախագահը սթափություն կցուցաբերի և կհեռանա ինքնակամ՝ հանուն ԱՄՆ շահերի։

 

Ուշագրավ է, որ Բայդենը հայտարարել , որ  Թրամփի իմփիչմենթի հարցը պետք է որոշի կոնգրեսը։ Սակայն, նրա կարծիքով, Թրամփն ունակ չէ երկիրը կառավարել։ Նա նաև մեղադրել է երկրի գործող նախագահին Վաշինգտոնում անկարգությունները խրախուսելու համար։

Ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ

Նախագահ Թրամփը պարբերաբար մատնանշել է ընտրական գործընթացում խնդրահարույց կետերը, որոնք, իր կարծիքով ընտրախախտումներ են։ Նա հատկապես դժգոհ էր փոստով քվեարկության մեծ ծավալներից, ինչն այս անգամ պայմանավորված էր կորոնավիրուսի համավարակով։ Ընտրություններից հետո Թրամփն ու իր կողմնակիցները արդյունքների բողոքարկման շուրջ 60 հայց են ներկայացրել։ Բոլոր դատական գործընթացներում, սակայն, նրանք պարտվել են։ Նա, սակայն, չի ընդունում ընտրությունների արդյունքները՝ դրանք համարելով կեղծված։ Ավելին, հնարավոր ամեն կերպ խոչընդոտում է գործերը Բայդենի թիմին հանձնելու գործընթացին։

Հունվարի 6-ի իրադարձություններից հետո, սակայն, Թրամփի թիմում զանգվածային հրաժարականներ ու հեռացումներ են․ մասնագետները, որոնք դեմ են նրա գործողություններին և  ժողովրդավարական արժեքները սասանելուն, հրաժարվում են մնալ նրա թիմում։

Դոնալդ Թրամփ ԱՄՆ Ջո Բայդեն իմփիչմենթ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին