f

Անկախ

«Հրապարակ». Իշխանությունները ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 2 նոր անդամներին էլ նախագահ դարձնելու խոստում են տվել


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը պատերազմից հետո հրաժարական էր տվել: Եվ մայր բուհն այս պահին ո՛չ ընտրված ռեկտոր ունի, ո՛չ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Տարվա վերջին օրերին վարչապետի հրամանագրով փոփոխություններ կատարվեցին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանին փոխարինեցին նոր ղեկավարով՝ Բագրատ Բադալյանով, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Պապիկյանին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանով, Հանրայինի նախկին տնօրեն Արմեն Սարգսյանին՝ նոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանով, հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանով։ Վերջինս menu.am-ի սեփականատեր, այժմ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եղբայրն է:

Զավեշտն այն է, որ այս իշխանություններն իրենց հատուկ ոճով երկու նորանշանակ անդամներին՝ Մովսիսյանին ու Քերոբյանին էլ խոստացել են հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձնել: Ի դեպ, Քերոբյանին այդ պաշտոնում ընտրվելու հարցում խոստացել է աջակցել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, իսկ Մովսիսյանին հովանավորում է Աննա Հակոբյանը:

Համալսարանականները զայրացած են ու վստահեցնում են, որ ոչ մեկն էլ չի ընտրվելու՝ բավական է համալսարանը ներքաշեն իրենց իշխանական գզվռտոցների մեջ, ԵՊՀ-ն որբի գլուխ չէ, որ համալսարանի հետ կապ չունեցող մարդկանց փողոցից բերեն՝ ղեկավար կարգեն: Իսկ հոգաբարձուների խորհրդի նիստի հստակ օր դեռեւս նշանակված չէ, այս կամ հաջորդ շաբաթվա վերջին կհրավիրեն, որ ընտրեն հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ քարտուղար, նաեւ լսեն ռեկտորի ԺՊ-ի տարեկան հաշվետվությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան ԵՊՀ

Այլ հոդվածներ հեղինակից

Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է. ուղիղ
Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները
Վանաձորում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիր
Վիգեն Ստեփանյանը ոչ միայն փայլուն դերասան էր, տաղանդավոր բեմադրիչ ու ռեժիսոր, այլև մտավորական, սկզբունքային քաղաքացի. Վազգեն Մանուկյան
Մինչև 2008-ը Ադրբեջանին զիջել ենք միայն երևի մարդաքանակով. Լևոն Քոչարյանը՝ բանակը թալանելու մասին
Ժառանգության պահպանություն. ստեղծվել են հայկական ավանդական խաղերի եւ ուտելի բույսերի շտեմարաններ. ԿԳՄՍՆ
Եղել եմ կամավոր 4-րդ պաշտպանականում, շատ բան եմ տեսել. Լևոն Քոչարյան
Ես այս պահին Արցախում եմ, իսկ Վազգեն Մանուկյանը՝ Երևանում. Իշխան Սաղաթելյան
Պետք է վերջ տալ չարախոսություններին, թե ՊՆ-ն, բանակը թալանել են. Սեյրան Օհանյան
Ուրիխանյանն առաջարկում է պատգամավորների ծախսերից ամսական 50 հազարական դրամները փոխանցել «100 դրամների» հիմնադրամին
Շուշին ընկավ 2 պատճառով. Խորհրդատվությունը տվել եմ, բայց այդ խորհրդատվությունը լսող է պետք. Սեյրան Օհանյան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն այլ փորձառու մարդ լիներ, ճիշտ կղեկավարեր. Սեյրան Օհանյանը նշեց պարտության պատճառները
ՏՄՊՊՀ-ն գնաճի հետ կապված ուսումնասիրություն է անցկացնում
Ինչ է նախատեսում վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը
Ակցիա իրականացնողները կապ չունեն Սյունիքի հետ, բերվել են Գեղարքունիքի մարզից. Մանրամասներ Վազգեն Մանուկյանի դեմ կազմակերպված ակցիայից
Առաջիկա օրերին Հանրապետության տարբեր շրջաններում սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոճանապարհի արգելապատնեշին և շրջվել
Սյունիքում ականի պայթյունից 2 փրկարար է տուժել. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արմեն Փամբուխչյանը և Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Էրվե Ժամենը քննարկել են համագործակցության ծրագրեր
Ալիևն Արցախում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ» նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել
Դիմակայունության բարձրացման ծրագիր Սյունիքի մարզի դպրոցներում
Սյունիքի մարզում զինծառայողների դիերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, 2 փրկարար վնասվածք է ստացել. shamshyan.com
Շուռնուխ համայնքում էլեկտրական լարեր են անցկացրել, որ անասունները չանցնեն սահմանը. NEWS.am
Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. նա անցնում է չորս քրգործերով. Civilnet
Ավելին
Ավելին