f

Անկախ

Դուք ոչ թե ձեր, այլ ուրիշների երեխեքի արյան գնով տնտեսությու՞ն եք իբր զարգացնում. Արփինե Հովհաննիսյան


Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այս աշխարհում ցանկացած բան ունի իր գինը: Քեզ համար ցանկալի ինչ որ բան ձեռք բերելու համար պետք է վճարես համապատասխան գին: Երկու օր է՝ հետևում եմ նիկոլական քարոզիչների կենդանական հրճվանքին` իբր տնտեսական զարգացման նոր հնարավորությունների մասին, կոմունիկացիոն քարտեզի մասով: Հ1-ի հայրենավաճառներից մինչև շարքային ֆեյք մեզ «ավետում» են, որ գերագույն գլխավոր աննախադեպը երկրին նոր հնարավորություն է տվել` ստորագրելով հերթական խայտառակ թուղթը: Նվիրելով թուրքին իր վաղեմի երազանքը: Հիմա հարց ունեմ և խնդրելու եմ լրագրողներին սույն ոհմակից ում տեսնենք հարցրեք.

Փաստորեն, դուք ոչ թե ձեր, այլ ուրիշների երեխեքի արյան գնով տնտեսությու՞ն եք իբր զարգացնում: Ճի՞շտ եմ հասկանում:

1. Դուք շուրջ 7000 լույսի կտոր երեխա եք զոհել, որ էկոնոմիկայի նախարար կոչեցյալը առանց խղճի խայթի ճառի, որ Նախիջևանով գնալու՞ ենք Ռուսաստան,

2. Դուք շուրջ 10000 լույսի կտոր երեխու թողել եք առանց ձեռք, ոտք, աչք ու ճակատագիր, որ եսիմ ինչ տանենք Իրան, որ առանց այն էլ տանու՞մ էիք,

3. Դուք հարյուրավոր մարդկանց աճյուն չեք վերադարձնում, հազարավորների թողում եք անհետ կորածի, գերու, հայրենազրկվածի կարգավիճակում, որ մեր տարածքը թողեք թուրքը օգտագործի՞

Ու՞մ եք հարցրել, այս գինը ընդունելի էր թե ոչ, ուզու՞մ էին ձեր գնած ապրանքը թե ոչ:

Հնարավո՞ր էր այս ամենը ունենալ առանց այս մեծ արյան

Իհարկե այո: Անգամ նիկոլի տեր ալիևը դրան դեմ չէր լինի: Հնարավոր էր, եթե չունենայինք դավաճանների ու անմեղսունակների խունտա, որոնք խնդիր չունեն արյան ու դրա չափի հետ, բայց խնդիր ունեն արդյունավետ կառավարման, մարդկայնության ու խղճի հետ:

Պարզ բան է` եթե մարդը արժեք լիներ դավաճան ապիկարի համար, նա գոնե հունվարի 11-ին կասեր, ոչ մի բան չեմ ստորագրելու, չեմ էլ գալու առհասարակ, եթե բոլոր ռազմագերիները չգան Հայաստան: Բայց չէ, նա նախընտրեց հերթական նվաստացումն ու առեւտուրը: Գիտե՞ք ինչու:

Նա ապրում է վիրտուալ իրականությունում:

Մի անմեղսունակ կգրի Բաքուն գրաված հայացքով նստած վարչապետը ու ինքը դրան կհավատա, մյուս անմեղսունակը կասի դիվանագիտական հաջողություն է ու նա կհավատա, մյուսը կասի, որ գերիների վերադարձը Պուտինի թասիբի հարցն է ու դա կհնչի Հ1-ի եթերում:

Լավ, եթե դա Պուտինի պատվի հարցն է, բա դուք ու ձեր պատիվն ու՞ր է: Ամբողջ կյանքում ինքնիշխանության մասին բարբաջող գործակալ ստահակներ, բա ու՞ր է Հայաստան պետության պատիվը, Հայաստանը ղեկավարություն ունի թե ձեր պես «անկախ» է, ինչու՞ ենք այսքան ծանր ու անպատիվ պարտվել, ինչու՞ ենք պետություն կորցնում ժամ առ ժամ, ինչու՞ իրեն հայ համարող ցանկացած մարդ իրեն ստորացված է զգում, աշխարհի որ ծայրում էլ լինի, իսկ դուք` ոչ:

Մի բան կարող եմ հստակ արձանագրել` դուք չափազանց բարձր գին եք վճարել` ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ, դուք չափազանց շատ անմեղ երեխա եք զոհել, որ հանգիստ ապրելը շարունակեք: Դուք վճարելու եք այս արյան գինը: Երբ ու որտեղ էլ լինի: Ամեն ինչ այսօր ու այստեղ չի ավարտվում։ Երիտհայ ենիչերիների համար էլ։

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին