f

Անկախ

Հայաստանում ազգային ուժերի առաջխաղացումից ամենաշատն են սարսափում թուրքերը


Եթե փորձեք որպես թուրք մտածել, կնկատեք, որ Հայաստանում ազգային ուժերի առաջխաղացումից ամենաշատն են սարսափում թուրքերը։ Հայասատնի ազգային ուժերն են դիմադրում թուրքերին, քանի որ նրանց հիշողության ու կանխատեսման մեջ է դաջված հայերի ոչնչացման թուրքական հեռանկարները։

Այսպիսով, հայ ազգային ուժերին ու անհատներին վարկաբեկելը, թուլացնելը, ոչնչացնելը թուրքական ծրագրի մաս է ու այդ ծրագրի համար նրանք ջանք չէին խնայի, որպեսզի իշխանության գան ազգայինը վարկաբեկող թուլամորթները։ Էստեղից հետևություն, որ այն հայախոս ուժերը, անհատները, որոնք իրագործում են երկրի ներսում հայ ազգային ուժերի վարկաբեկման քարոզը, այսինքն, նրանք, ում շահը համընկնում է թուրքական շահի հետ, դիտավորյալ թուլացնում են և՛ հայերի հավաքականությունը, և՛ նպաստում Թուրքիայի առաջխաղացմանն, այսինքն, հայերի ոչնչացմանը։

Հայաստանի այդ ուժերը Թուրքիայի և Թուրքիայի առաջխաղացմանը կողմնակիցների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Ջորջ Սորոսի օգնությամբ վաղուց որպես թուրք են մտածում՝ փորձելով ոչնչացնել թե՛ եկեղեցուն, թե՛ Դաշնակցությանը, թե՛ Հանրապետականին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Վազգեն Մանուկյանին, թե՛ հայ հաղթանակած գեներալներին, թե սփյուռքի ազգային օջախները։

Ուսապարկը միայն պատգամավորները չեն, այլ այս երկու տարվա իշխանությունը և տասնամյակների նույն ոճի ընդդիմությունն է թուրքական և Թուրքիայի առաջխաղացման ջատագով ուժերի ուսապարկը, որ ինչ ուզի մեջը կլցնի, ոնց կուզի կդասավորի։ Եվ բնականաբար Ալիևի ու Էրդողանի համար նախընտրելի չեն ազգային ուժերը, որ ազգային շահի դիրքից խոսեն նրանց հետ, այլ նախընտրելի են այս ուսապարկերը, որ թուրքերի հետ Թուրքիայի շահից խոսեն՝ բացեն տրանսպորտային կապերը, որ տնտեսապես էլ ճզմվի Հայաստանը թուրքական ոտքի տակ, բայց անգամ գերիներին չվերադարձնեն։

Այսպիսով, հայերի հարատև կռվի առանցքն այս ուսապարկերը չեն, որ հայտնվեցին իշխանության, այլ ուսապարկ արտադրող պետություններն ու ուժերն են, նրանց պետք է դիրտարկել նույն շահերի բազմության մեջ, որպեսզի այլևս գոյություն չունենան։

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում էսսե

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին