Մոնղոլիայի նախագահ Խալթմաագին Բաթուլգան Չինաստան կատարած այցից հետո, որտեղ COVID-19 կոոնավիրուսի վարակի բռնկում էր տեղի ունեցել, 14 օրով կարանտինի մեջ կգտնվի: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին հայտնում է UNIAN գործակալությունը՝ վկայակոչելով Մոնղոլիայի նախագահի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Բաթուլգան Չինաստանից վերադարձել է փետրվարի 27-ին: Ուղևորության ընթացքում նրան ուղեկցող պաշտոնյաները նույնպես կարանտինի մեջ են: Պատվիրակության բոլոր անդամներն արդեն հասցրել են անհրաժեշտ թեստեր հանձնել:
Ավելի վաղ Իրանում կորոնավիրուսի պատճառով դադարեցվել էր խորհրդարանի աշխատանքը:
Փետրվարի 24-ին ԱՀԿ-ն հայտարարել էր, որ COVID-19- ի հետ կապված իրավիճակում խոսքը «աշխարհի տարբեր մասերում համաճարակի մասին է», թեև կորոնավիրուսի վարակը «համավարակի զարգացման պոտենցիալ ունի»: