f

Անկախ

Իմ հույսը Ջհանգիրյանի մասնագիտական պարկեշտության վրա է. Ռուբեն Վարդազարյան


65 տարեկանը լրացած անձը չի կարող է ԲԴԽ անդամ ընտրվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ առաջադրելու «Իմ քայլի» նախաձեռնությանը։

«Ես հույս եմ հայտնել, որ պարոն Ջհանգիրյանի նման երկարամյա փորձառություն ունեցող իրավաբանը չի գնա օրենքի խախտման ճանապարհով ԲԴԽ անդամ դառնալուն։ Իմ հույսը մասնագիտական պարկեշտության վրա է։ Դեռ մի քանի օր կա, հուսով եմ՝ կուսումնասիրի Դատական օրենսգիրքը, եւ կընտրի օրինական ուղին։ Իմ խորին համոզմամբ, դա իրականություն կդառնա, եթե «Իմ քայլը» դաշինքը Ջհանգիրյանին ցանկանում է տեսնել ԲԴԽ անդամ։ Դրա ճանապարհը կա՝ փոփոխություն անեն Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում եւ մենք պարոն Ջհանգիրյանին սրտաբաց կընդունենք Բարձրագույն դատական խորհրդում»,- նշեց Վարդազարյանը։

Անդրադառնալով մամուլում տարածված այն լուրին, թե «Իմ քայլը» խմբակցությունը ցանկանում է Ջհանգիրյանին դարձնել ԲԴԽ նախագահ, Վարդազարյանն արձագանքեց. «Ես հրաժարական տալու ցանկություն չունեմ եւ չեմ տալու։ Պարոն Ջհանգիրյանին ճանաչում եմ եւ շատ բարձր եմ գնահատում որպես իրավաբանի»։

Դիտարկմանը, որ գուցե Ջհանգիրյանն ընտրվել է թեկնածու՝ վեթինգ իրականացնելու համար, ԲԴԽ նախագահն ասաց, որ Բարձրագույն դատական խորհուրդը կոլեգիալ մարմին է, եւ որեւէ անձ չի կարող վեթինգ իրականացնել. «Նման բան հնարավոր չէ պատկերացնել»։

Անդրադառնալով Ջհանգիրյանի այն հայտարարությանը, թե ինքը չի հասկանում՝ երբ ռազմական հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին դատարանը բաց է թողնում, Վարդազարյանն ասաց.

«Եթե օրենքը փոխվի, եւ Ջհանգիրյանը դառնա ԲԴԽ անդամ, ապա ակնառու փաստը, որին ականատես կլինի, այն է, որ ԲԴԽ-ում, եթե կոնկրետ գործի մասին որեւէ անդամ փորձում է ներքաշվել արդարադատական պրոցեսի մեջ, ապա կդատապարտվի։ Բարձրագույն դատական խորհուրդը խստորեն հետեւում է օրենքի պահանջին, չի միջամտում արդարադատական պրոցեսին, եւ պարոն Ջհանգիրյանը հնարավորություն չի ունենալու միջամտելու։ Կարգապահական վարույթի դեպքերում ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, եւ նյութերը հասանելի են դառնում ԲԴԽ-ին, բայց դա այն դեպքում, եթե կարգապահական վարույթ է հարուցված դատավորի նկատմամբ։ ԲԴԽ-ն պետք է օրինական հնարավորություն ունենա վեթինգ իրականացնելու։ Այսինքն՝ օրենսդիր մարմինը պետք է վեթինգ անցկացնելու որոշում կայացնի եւ որոշի այն իրականացնող մարմնին. դա կարող է լինել ԲԴԽ-ն կամ մեկ այլ մարմին։ Բայց այդ ամենը պետք է լինի օրենքով։ Մեկ անձով, մեկ ծաղկով գարուն չի գա։ Ասել, որ պարոն Ջհանգիրյանը գա, դատական համակարգի բոլոր խնդիրները լուծվելու են, դա այդպես չէ»։

Վարդազարյանը շեշտեց, որ դատական իշխանությունում կան ծայրահեղ խնդիրներ, որոնք ավելի առաջնահերթ են. «Մենք ծայրահեղ խնդիրներ ունենք, որոնք պետք է Կառավարությունը եւ Ֆինանսների նախարարությունը լուծեն, ոչ թե պարոն Ջհանգիրյանը։ Իմ կարծիքով՝ ոչ ես, ոչ պարոն Ջհանգիրյանը, ոչ պարոն Փաշինյանը, Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությանն այլեւս չենք կարող թելադրել մեր կամքը։ Դատարաններն այսօր աշխատում են օրենքով եւ անկախ են։ Իմ խորին հարգանքը մեր դատավորներին»։

NEWS.am-ը զրուցեց նաեւ ԲԴԽ դատավոր Գրիգոր Բեքմեզյանի հետ, որը նշեց՝ ԲԴԽ գիտնական-անդամի համար օրենսգիրքը տարիքային որեւէ սահմանափակում չի նախատեսում։

«Ավելին ասեմ, դատավորի 65 տարեկանը կարգավորվում է ՀՀ դատական օրենսգրքի 56-րդ հոդվածով, որտեղ ասվում է, որ դատավորը պաշտոնավարում է մինչեւ 65 տարեկանը։ 83-րդ հոդվածի 5-րդ մասում ասվում է, որ 5. Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ, 53-55-րդ, 57-60-րդ, 62-64-րդ հոդվածները եւ 21-րդ գլխի կանոնները՝ այնքանով, որքանով կիրառելի են, եւ եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով. այս հոդվածները վերաբերում են դատավորներին։ Այսինքն՝ Դատական օրենսգիրքն էլ այդ 65 տարեկանի շեմը գիտնական անդամի համար չի նախատեսում։ Լիազորությունների դադարեցման հիմք տարիքին հասնելը չի նախատեսում օրենսգիրքը, իսկ դատավոր-անդամների համար նախատեսում է, որ անձը կարող է պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը, եւ քանի որ դատավոր-անդամը ընտրվում է ԲԴԽ անդամ այն սկզբունքով, որ ինքը դատավոր է, երբ դատավորի լիազորությունները դադարում են տարիքային կամ այլ հիմքով, նա մեխանիկորեն դադարում է ԲԴԽ անդամ լինելուց։ Բայց ԲԴԽ անդամի համար քանի որ չկա ինչ-որ տարիքային շեմ, որից հետո լիազորությունները պետք է դադարեն, ենթադրվում է, որ ոչ։ Մյուս կողմից գիտնական համարվում են նաեւ դասախոսները, որոնք 65 տարեկանից հետո շարունակում են աշխատել»,- ասաց դատավորը։

Անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալու մասին մամուլում շրջանառվող լուրերին՝ դատավորն ասաց, որ ԲԴԽ-ն ունի հիմա նախագահ, որն ընտրվել է անցած տարի սեպտեմբերին՝ 5 տարի ժամկետով. «Այսինքն՝ դեռեւս 4 տարուց մի փոքր պակաս ունի պաշտոնավարման ժամկետ։ Քանի դեռ այն չի լրացել, քանի դեռ Վարդազարյանն ինքը հրաժարական չի տվել, որեւէ ԲԴԽ նոր նախագահ ընտրվել չի կարող։ Ավելին, եթե Վարդազարյանը հանկարծ որոշեց հրաժարական տալ, Ջհանգիրյանի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելը դեռեւս հարց է, որովհետեւ կա ԲԴԽ 10 անդամ, որոնք գիտնական 5 անդամներից ընտրում են նախագահ։ Եվ ինչպես ցույց տվեց նաեւ Սահմանադրական դատարանի դեպքը, անտեղ խոսք էր գնում, որ Խունդկարյանը պետք է դառնար նախագահ, բայց չդարձավ։ Քանի որ ընտրությունը կատարվում է փակ, գաղտնի քվեարկությամբ, եւ ես վստահ եմ՝ ԲԴԽ անդամների անկախությանը այս պահին, ոչ մեկ չի կարող վստահությամբ ասել, որ Ջհանգիրյանը գնում է ԲԴԽ նախագահ դառնալու համար։ Սա աբսուրդ է, նույնիսկ ինչ-որ տեղ վիրավորական, որովհետեւ անդամներն անկախ մարդիկ են, հասուն մարդիկ են, որոնք շատ լավ օրենքը հասկանում են, եւ այդ պնդումները զուտ շահարկումներ են, դա ճիշտ չէ»։

Բեքմեզյանը պատմեց, որ Գագիկ Ջհանգիրյանն իրեն դասախոսել է 3-րդ կամ 4-րդ կուրսում. «Իմ ամբողջ շփումը պարոն Ջհանգիրյանի հետ եղել է այդ ժամանակ եւ վերջ»։

Անդրադառնալով Ջհանգիրյանի այն հայտարարությանը, թե ինքը չի հասկանում՝ երբ ռազմական հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին դատարանը բաց է թողնում, Բեքմեզյանն ասաց, որ ԲԴԽ-ն որեւէ ազդեցություն չունի եւ չի կարող ունենալ դատավորների գործունեության վրա.

«Նախ, ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, ԲԴԽ որեւէ անդամ միանձնյա որեւէ որոշում չի կարող կայացնել։ Երկրորդ, դատավորներն անկախ են բոլորից, այդ թվում՝ ԲԴԽ-ից. ԲԴԽ-ն որեւէ ազդեցություն չունի եւ չի կարող ունենալ դատավորների գործունեության վրա։ ԲԴԽ որեւէ անդամ կամ նախագահը չի կարող գնալ եւ դատավորին ասել՝ դու պետք է այս գործով նման որոշում կայացնես։ Դա ե՛ւ օրենքի խախտում կլինի, ե՛ւ օրենքը նման հնարավորություն չի նախատեսում։ Միակ լիազորությունը, որ ԲԴԽ-ն ունի դատավորների նկատմամբ՝ հետեւելու, որ նրանք գործեն օրինական եւ օրենքի շրջանակներում, եւ երբ դատավորների նկատմամբ կհարուցվեն կարգապահական վարույթներ, այդ վարույթը կգա, կհասնի ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն օբյեկտիվորեն կքննի եւ կհաստատի, որ կան հիմքեր դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, կենթարկի պատասխանատվության, կտեսնի, որ չկան հիմքեր, կորոշի մերժել միջնորդությունը։ Սա է ԲԴԽ-ի միակ լիազորությունը, որով կարող է դատավորների նկատմամբ որեւէ ազդեցություն ունենալ»։

Դատավոր Բեքմեզյանը շեշտեց, որ եթե Դատախազությունը կամ իշխանության որեւէ մարմին կարծում է՝ դատավորները կատարել են հակաիրավական արարքներ, ապա կարող են օրենքով սահմանված կարգով հարուցել կարգապահական վարույթներ.

«Դատավորների կողմից տարբեր գործերով կայացված որոշումներին եւ դրանց գնահատական տալուց ես ձեռնպահ կմնամ, քանի որ ա/ նման իրավունք չունեմ, բ/ ես չունեմ գործի հանգամանքները, մանրամասները եւ այլն, եւ եթե ինչ-որ մեկը, կապ չունի՝ Դատախազությունը, իշխանության որեւէ մարմին, կարծում են, որ դատավորները կատարել են հակաիրավական արարքներ կամ դատական ակտեր են կայացրել, ոչ մեկը նրանց չի սահմանափակում, որպեսզի օրենքով սահմանված կարգով հարուցեն կարգապահական վարույթներ, բերեն ԲԴԽ, եւ ԲԴԽ-ն հրապարակային քննի այդ հարցը։ Այսինքն՝ բոլոր այն սուբյեկտները, որոնք դժգոհ են դատավորների գործունեությունից եւ նրանց կողմից կայացված դատական ակտերից, որեւէ կերպ կաշկանդված չեն համապատասխան քայլեր ձեռնարկելու եւ վարույթ հարուցելու համար դիմելու վարույթ հարուցող մարմիններին, դրանք են Արդարադատության նախարարը եւ Դատավորների ընդհանուր ժողովին կից Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, որպեսզի վերջիններս հարուցեն կարգապահական վարույթ եւ բերեն ԲԴԽ»։

ԲԴԽ Գագիկ Ջհանգիրյան Ռուբեն Վարդազարյան

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին