Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսային վարակ ունեցող 1564 մարդ է մահացել, մահվան ընդհանուր թիվը երկրում հասել է 89243-ի: Այդ մասին վկայում են բրիտանական կառավարության կայքում տեղադրված տվյալները: Գրում է Russian.rt.com-ը։
COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը մեկ օրում աճել է 47,525-ով և 3,211,576 կազմել:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթյու Հենքոկը հայտարարել էր, որ ներկայումս իշխանությունները օրական պատվաստում են շուրջ 200 հազար մարդու և ձգտում են շաբաթական 2 միլիոն պատվաստումների հասնել:
Ներկայոմս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 91 միլիոնը։