РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պատմել նրան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքների մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Պուտինը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում իրենց հաջողվել է համաձայնության գալ հարաբերությունների կարգավորման մի շարք կարեւոր քայլերի շուրջ:
Իր հերթին, Էրդողանը աջակցություն է հայտնել Ռուսաստանի համապատասխան ջանքերին և Թուրքիայի հետ փոխգործակցությանը: Նշվում է, որ շոշափվել են նաև հրադադարի ռեժիմի վերահսկման եւ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերահսկման համար ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր:
Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը շնորհավորել են միմյանց Ամանորը և հույս հայտնել ապագայում պետությունների միջև գործընկերության արդյունավետ զարգացման համար: Նրանք նաև պայմանավորվել են կանոնավոր երկխոսություն պահպանել բոլոր մակարդակներում: Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 11-ին Մոսկվայում: