Աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 346 983 նոր դեպք: Այդ մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Կազմակերպության հատուկ կայքի վիճակագրության համաձայն, աշխարհում ընդհանուր առմամբ արձանագրվել է COVID-19-ի 90,054,813 դեպք: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվել է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդների մահվան դեպքերը ընդհանուր առմամբ հասել են 1 945 610-ի:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արձանագրել էր Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի նվազում: