Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ստացել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, որն արտադրել է ամերիկյան Pfizer ընկերությունը և նրա գերմանացի գործընկեր BioNTech- ը: Այդ մասին հայտնում է արգենտինական La Nacion հրատարակությունը՝ վկայակոչելով Վատիկանի աղբյուրներին:Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ երեք շաբաթ անց նա պետք է ստանա դեղամիջոցի երկրորդ դոզան: Վատիկանը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը և նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, պատվաստվել են կորոնավիրուսային վարակի դեմ: