nbc4i հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Օհայոյի նահանգի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները հայտնել են ԱՄՆ-ում կորոնավիրուսի երկու նոր շտամների հայտնաբերման մասին։ Գրում է Gazeta.ru-ն:
Այս շտամներից մեկն ունի երեք գենետիկ մուտացիա, այն հայտնաբերվել է Կոլումբուսում և երեք շաբաթվա ընթացքում դարձել քաղաքում վիրուսի գերակշռող տարբերակը: Ըստ գիտնականներիշ՝ այն ավելի վարակիչ է, քան նախկինում հայտնի պաթոգենի տեսակները:
Երկրորդ շտամը նման է հարուցիչի «բրիտանական» տարբերակին, նշվել է զեկույցում: Այն հայտնաբերվել է Օհայո նահանգում գտնվող մեկ հիվանդի մոտ, այս պահին անհնար է դատել դրա տարածվածության մասին:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 91 միլիոնը։