f

Անկախ

«Հրապարակ». Ապրիլյանի զեկույցը ջրվե՞ց. պատերազմը խառնեց իշխանականների պլանները


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ազգային ժողովում ձեւավորված ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը դեռեւս ամռանն ավարտել էր աշխատանքը, եւ սպասվում էր, որ եզրակացությունը կներկայացվի աշնանային նստաշրջանին, սակայն պատերազմը խառնեց իշխանականների պլանները, եւ չի բացառվում, որ զեկույցն օրակարգ չբերվի։

Մեզ ասացին, որ հանձնաժողովը զեկույցն ԱԺ նախագահին է ուղարկվել կապիտուլյացիայի փաստաթղթի ստրագրումից մի քանի օր հետո, իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ զեկույցն ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է ԱԺ հերթական նիստում։ Ուշագրավ է, որ եկող շաբաթ կմեկնարկի հերթական քառօրյան, սակայն ԱԺ կայքի որեւէ բաժնում զեկույցը դեռ չի ներկայացվել՝ ո՛չ օրակարգային հարցերում, ո՛չ էլ օրակարգ չմտած նախագծերի ցանկում։ Հանձնաժողովի անդամի խոսքով, չի բացառվում, որ պատերազմից հետո այն օրակարգ առհասարակ չբերվի․ «Հատկապես, որ ոչ աշխարհացունց բացահայտում ենք արել, իսկ վերջին պատերազմի համեմատ ապրիլյանի «մեղքերն» ուղղակի հյուլե են»։

 

 

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել էր 2019 թ․ մայիսին: Մեկ տարուց ավելի հանձնաժողովը հարցաքննել է նախկին եւ ներկա բազմաթիվ պաշտոնյաների՝ նախկին նախագահին, վարչապետին, արտգործնախարարին։

Միայն 2016-ին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը չներկայացավ հարցաքննության: Իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար սպառնում էր, թե խայտառակ բացահայտումներ են սպասվում նախկիններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ապրիլյան քննիչ հանձնաժողով

Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ․ Միլլեր
ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից
Պենտագոնի ղեկավարը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը և G7-ը ուսումնասիրում են Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվները բացելու հնարավորությունները. Յելեն
Նեթանյահուն խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգից՝ Իրանի հարձակման առնչությամբ
Գերմանիայի նախագահը ապրիլի 22-24-ը եռօրյա այցով Թուրքիա կմեկնի
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Ավելին
Ավելին