f

Անկախ

Վարուժան Մկրտչյանի և Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է


Սուտ ցուցմունք տալու նպատակով տուժողին կաշառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Արմեն Թավադյանը  ՛՛Մարտի 1՛՛-ի քրեական գործով, ինչպես նաև այդ գործից Ռ․Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործով արդարադատության իրականացմանը, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019 թվականի ամռանը Վարուժան Մկրտչյանի և Ռ․Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել է կազմակերպված խումբ։

Կազմակերպված խմբի առջև դրված վերը նշված նպատակներին հասնելու համար Արմեն Թավադյանի, Վարուժան Մկրտչյանի և խմբի այլ անդամների միջև նախապես ծրագրվել, փոխադարձ համաձայնեցվել է խմբի յուրաքանչյուր անդամի դերաբաշխումը: Դրանից  հետո կազմակերպված խմբի անդամ Վարուժան Մկրտչյանը, խմբի մյուս անդամների, այդ թվում`  Արմեն Թավադյանի համաձայնությամբ և գիտությամբ, 2019 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքում գործող իր աշխատասենյակ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով տուժողին, վերջինիս առաջարկել 5 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ նշված քրեական գործով տուժողի կարգավիճակից ու տված ցուցմունքներից հրաժարվելու և Ռ. Քոչարյանի օգտին սուտ ցուցմունք տալու դիմաց:  

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործից նշված անձանց վերաբերյալ անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին և քրեական գործի նյութերը տրամադրել նրանց` ծանոթանալու համար:  

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՔԾ Ռոբերտ Քոչարյան Արմեն Թավադյան

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին